.
2024թ., Օգոստոսի 29

 

Ամովս 2.6-16                                                                                Հինգշաբթի   |   Օգոստոսի 29

 

Բարությո՛ւն փնտրեք և ո՛չ չարություն, որ ապրեք… Ամովս 5.14

 

ԱԴԱՐՈՒԹՅԱՆ ԱՍՏՎԱԾ

 

Դեռահաս տարիքում Ռայնը կորցրեց մորը՝ քաղցկեղի պատճառով: Նա դարձավ անօթևան ու լքեց դպրոցը: Նա հաճախ էր հուսահատվում հատկապես սոված օրերին, երբ հասկանում էր, որ ոչ մեկին պետք չէ: Սակայն, տարիներ անց, Ռայնը հինեց մի ոչ կոմերցիոն կազմակերպություն, որը հնարավորություն է տալիս մարդկանց ու հատկապես երեխաներին, սեփական այգում միրգ ու բանջարեղեն տնկել, հավաքել ու պատրաստել: Կազմակերպության գործունեության հիմքում այն համոզումն է, որ ոչ ոք չպետք է առանց սնունդի մնա: Նրանք ովքեր ինչ որ բան ունեն, պետք է հոգ տանեն մյուսների հանդեպ, ովքեր ոչինչ չունեն: Կարիքավորների հանդեպ Ռայնի հոգատարությունն արտացոլում է  Աստծո արդար ու ողորմած բնավորությունը:

Աստված անտարբեր չէ մեր կյանքում տեղի ունեցող ցավի ու տառապանքի հանդեպ: Երբ Իսրայելն անօրենության մեջ էր, Աստված ուղարկեց Ամովս մարգարեին, որ բացահայտի նրանց կեղծավորությունը: Մարդիկ, ում նախնիներին Աստված փրկել էր Եգիպտոսի ստրկությունից, այժմ իրենց հարեվաններին ստրկության էին վաճառում մեկ զույգ կոշիկի համար (Ամովս 2.6): Նրանք դատապարտում էին անմեղներին, մերժում էին ճնշվածների արդարադատությունը, խեղաթյուրում հեզերի ճանապարհը (հ. 6-7) ու այդ ամենով հանդերձ ձևացնում էին, թե ծառայում են Աստծուն՝ զոհեր մատուցելով ու տոնակատարություններ անելով (Ամովս 4.4-5):

Ամովսն աղաչում էր. «Բարությո՛ւն փնտրեք և ո՛չ չարություն, որ ապրեք, և Տերը՝ Զորքերի Աստվածը, ձեզ հետ կլինի, ինչպես որ ասել եք» (Ամովս 5.14):

Ռայնի պես բոլորս էլ բավականաչափ ցավ ու անարդարություն ենք տեսել, ոպեսզ իկարողանանք կարեկից լինել ուրիշների հանդեպ ու օգնել մարդկանց: Ժամանակն է «բարություն փնտրելու» և միանալու Աստծուն՝ արդարության հաստատման համար:     

 

Աղոթք – Արդարության Աստված, շնորհակալ եմ, որ անտարբեր չես աշխարհում տիրող ցավի ու տառապանքի հանդեպ: Ամեն։

 

Երբ տեսնում եք ուրիշների դիմագրաված անարդարությունը, պատրաստ եղեք նելու։

 

  

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Սաղմոսներ 126-128, Ա Կորնթացիներին 10.19-33