.
2024թ., Օգոստոսի 28

 

Ծնունդ 12.1-5                                                                            Չորեքշաբթի   |   Օգոստոսի 28

 

Աբրահամը հարյուր տարեկան էր, երբ ծնվեց իր որդի Իսահակը։ Ծնունդ 21.25

 

ԱՐԺԵ ՍՊԱՍԵԼ

 

Եկեք խոսենք ուշացումների կամ հետաձգումների մասին: Ֆիլ Սթրինգերը տստիպված էր տասնութ ժամ սպասել ամպրոպի պատճառով ուշացող չվերթի: Սակայն նրա համբերատարությունն ու համառությունը արդյունք տվեցին: Նա ոչ միայն տեղ հասավ ու հասցրեց մասնակցել կարևոր հանդիպմանը այլև դարձավ այդ չվերթի միակ ուղևորը: Մյուսները հրաժարվել էին թռիչքից, կամ այլ տարբերակ էին գտել: Իսկ Ֆիլն ունեցավ կյանքի լավագույն թռիչքը: Բորտուղեկցորդուհիները նրան տալիս էին այն ամենն ինչ ուզում էր ուտելու կամ խմելու համար: Եվ իհարկե նա նստել էր բիզնես դասի առաջին շարքում. «Իսկ ինչու՞ ոչ, եթե ամբողջ ինքնաթիռն իմ տրամադրության տակ է»,- անկեղծացել էր նա: Այս դեպքում, անշուշտ, արդյունքն արժեր երկար սպասմանը:

Աբրահամի կյանքում ևս երկար սպասման շրջան կար: Երբ դեռ նրան Աբրամ էին կոչում, Աստված խոստացավ, նրան մեծ ազգ դարձնել և աշխարհի բոլոր ազգերը նրանով օրհնել (Ծն. 12. 2-3)։ Միայն մեկ խնդիր կար. Ինչպե՞ս կարող էր մեծ ազգ ստեղծվել նրանից, ով զավակներ չուներ ու արդեն 75 տարեկան էր (հ. 4): Չնայած նրան, որ Աբրահամի որոշումները հաճախ սխալ էին (Նա և կինը՝ Սառան, իրենց միջոցներով փորձում էին «օգնել» Աստծուն կատարելու Իր խոստումը (Ծն. 15. 2-3, 16. 1-2)), երբ «Աբրահամը 100 տարեկան էր... ծնվեց Իսահակը» (Ծն. 21. 5): Նահապետի հավատքը հետագայում մեծարեց Եբրայեցիներին ուղղված նամակի հեղինակը (Եբր. 11. 8-12):

Սպասումը կարող է դժվար լինել, և Աբրահամի նման, մենք էլ անթերի չենք: Բայց եթե աղոթքով ապավինեն Տիրոջ ծրագրերին, Նա կօգնի մեզ հաստատուն մնալ հավատքի մեջ: Աստծո հետ միշտ արժե սպասել:     

 

Աղոթք – Աստված իմ, օգնիր ինձ սպասել և հավատարիմ մնալ Քեզ։ Ամեն։

 

Ինչպե՞ս կարող ենք խաղաղություն ունենալ Աստծո զորության մեջ:

  

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Սաղմոսներ 123-125, Ա Կորնթացիներին 10.1-18