.
2024թ., Օգոստոսի 26

 

Բ Օրենք 2.1-7                                                                           Երկուշաբթի   |   Օգոստոսի 26

 

Տերը գիտե քո երթը այս մեծ անապատում… Նա քեզ հետ է, և դու ոչ մի բանի պակասություն չես զգացել։ Բ Օր. 2.7

 

ԱՆԱՊԱՏ

 

Երբ ես նորադարձ քրիստոնյա էի, կարծում էի, որ Քրիստոսի հետ հանդիպումները տեղի են ունենում մեր կյանքի «բարձունքներում»: Բայց այդպիսի վերելքների ժամանակը կարճ էր ու չէր նպաստում հոգևոր աճիս: Գրող Լինա Աբու-Ջամռան պնդում է, որ մենք իսկապես ճանաչում ենք Աստծուն և աճում ենք հոգևորապես մեր կյանքի «անապատում»:  Իր գրքի մեջ, որը կոչվում է «Անապատի միջով», նա գրում է. «Աստծո նպատակն է՝ օգտագործել անապատները մեր կյանքում, մեզ ավելի ուժեղ դարձնելու համար»,- և շարունակում է. «Աստծո բարությունը չի ապացուցվում ցավի բացակայությամբ, այլ բացահայտվում է տառապանքի միջոցով»:

Հենց տխրության, ցավի ու կորստի առաջացրած «անապատում» է, որ Աստված օգնում է մեզ մոտենալ Իրեն և աճել հավատի մեջ: Լինան գիտեր, որ «Անապատը ոչ թե Աստծո ծրագրի ձախողումն է, այլ մեր հոգևոր աճի անբաժանելի մասը»:   

Աստված հինկտակարանյան շատ հերոսների անցկացրեց անապատով. Աբրահամը, Իսահակը, Հակոբը, բոլորն էլ եղան այնտեղ: Հենց անապատում Աստված պատրաստեց Մովսեսին, որպեսզի նա դուրս բերի Իր ժողովրդին ստրկության երկրից (Ելից 3.1-2, 9-10): Եվ հենց անապատում էր, որ Տերը «պաշտպանեց» իսրայելացիներին՝ աջակցելով և առաջնորդելով նրանց քառասուն տարի (Բ Օրին. 2.7):

Աստված Մովսեսի և իսրայելացիների հետ էր անապատում՝ ամեն քայլափոխին: Այսօր նա մեզ հետ է՝ մեր անապատում: Այդտեղ մենք սովորում ենք ապավինել Աստծուն: Այդտեղ է, որ նա գալիս է մեզ մոտ, և այդտեղ է, որ մենք աճում ենք:

 

Աղոթք – Տեր, շնորհակալ եմ, որ առաջնորդում ես ինձ կյանքիս դժվար «անապատային» ապրումներում: Դու հավատարիմ ու կարեկցող ես: Ամեն։

 

Երբ մեր անապատի մեջ հանդիպում ենք Աստծուն, արդյունքը միշտ հոգևոր աճն է:

 

  

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Սաղմոսներ 119.89-176, Ա Կորնթացիներին 8