.
2024թ., Օգոստոսի 25

 

Ա Կորնթացիներին 3.3-9                                                                   Կիրակի   |   Օգոստոսի 25

 

Որովհետև մենք Աստծու գործակիցներ ենք, դուք՝ Աստծու մշակության դաշտը, Աստծու շինությունը։ Ա Կորնթ. 3.9

 

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՄՐՑԱՎԱԶՔ

 

1955թ.-ի հուլիսի 29-ին Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարեց տիեզերքում արհեստական արբանյակ տեղադրելու մասին: Շուտով Խորհրդային Միությունը հայտարարեց նույն անելու իր մտադրության մասին: Տիեզերական մրցավազք սկսվեց:

ԽՍՀՄ-ն առաջինն էր, որ «Սպուտնիկ» կոչվող արբանյակը դուրս բերեց ուղեծիր և տիեզերք ուղարկեց առաջին մարդուն՝ Յուրի Գագարինին: Բայց մրցավազքը շարունակվեց։ Այն ավարտվեց միայն 1969 թվականի հուլիսի 20-ին, երբ Նիլ Արմսթրոնգը վայրէջք կատարեց Լուսնի մակերեսին։ Շուտով սկսվեց համագործակցության դարաշրջանը, որը հանգեցրեց Միջազգային տիեզերական կայանի ստեղծմանը:

Մրցակցությունը երբեմն կարող է օգտակար լինել, ստիպելով մեզ հասնել նրան, ինչին մենք այլ պարագայում չէինք ձգտի: Բայց որոշ դեպքերում մրցակցությունը կարող է կործանարար լինել: Այդպիսի խնդիր կար Կորնթոսի եկեղեցում, որտեղ Պողոսի, Ապողոսի և Պետրոսի հետևորդների մի քանի խումբ էր ձևավորվել:  Փորձելով լուծել այս խնդիրը՝ Պողոսը գրում է. «Ուրեմն ո՛չ տնկողը որևէ բան արժի, ո՛չ էլ ջրողը, այլ Աստված, որ աճեցնում է։» (Ա Կորնթ. 3.7),- ապա եզրափակում է. «մենք Աստծու գործակիցներ ենք» (հ. 9):

Գորժակիցներ և ոչ թե մրցակիցներ: Մենք չենք մրցում, այլ համագործակցում ենք, և ոչ միայն մեկս մյուսի հետ, այլև հենց Աստծո հետ: Նրա զորության ու ղեկավարման շնորհիվ է, որ կարող ենք միասին տարածել Քրիստոսի Ավետարանը՝ ոչ թե մեր այլ Նրա փառքի համար:

 

Աղոթք – Սիրող Աստված, շնորհակալ եմ քեզ ծառայելու արտոնության համար: Սովորեցրու ինձ ծառայել Քո փառքի և ուրիշների բարօրության համար: Ամեն։

 

Երբեէ անառողջ մրցակցության մեջ եղե՞լ ես: Ի՞նչ փորձառություն ունես: Ինչպե՞ս է Հիսուսն օգնում քեզ խոնարհաբար ծառայել ուրիշներին:

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Սաղմոսներ 119.1-88, Ա Կորնթացիներին 7.20-40