.
2024թ., Օգոստոսի 23

 

Երեմիա 4.1-14                                                                                    Ուրբաթ   |   Օգոստոսի 23

 

Եթե վերադառնալու լինես, ո՛վ Իսրայել,- ասում է Տերը,- դեպի ի՛նձ դարձիր… Եր. 4.1

 

ԱՊԱՇԽԱՐԱԾ ՍԻՐՏԸ

 

Ընկերներիցս մեկը դավաճանել էր կնոջը: Շատ ցավալի էր տեսնելը, թե ինչպես է նա քանդում սեփական ընտանիքը: Ինչ որ մի պահի նա ցանկացավ հաշտվել կնոջ հետ ու ինձնից խորհուրդ հարցրեց, թե ի՞նչ ասի նրան: Ես ասացի, որ բավարար չէ միայն խոսքեր ասելը, պետք է սերը գործնականում ապացուցի և հեռացնի մեղքն իր կյանքից:

Երեմիա մարգարեն նմանատիպ խորհուրդ տվեց նրանց, ովքեր խախտել էին Աստծո հետ իրենց ուխտն ու հեթանոս աստվածների էին հետևում: Միայն դեպի ճշմարիտ Աստծուն վերադառնալը բավարար չէր (հ. 1), թեև առաջին ճիշտ քայլն էր: Նրանք պետք է ապրեին այն ինչ խոսում են՝ իրենց կյանքը համապատասխանեցնելով Աստծո կամքին: Դա նշանակում էր՝ ազատվել «գարշելիքներից», այսինքն՝ կուռքերից (հ. 1): Երեմիան ասաց, որ եթե նրանք ապրեն «ճշմարտությամբ, իրավունքով և արդարությամբ», ապա մյուս ազգերն էլ դարձի կգան դեպի կենդանի Աստծուն, ու կփառավորեն Նրա անունը (հ. 2): Խնդիրը նրանում էր, որ ժողովուրդը դատարկ խոստումներ էր տալիս ու չէր ուզում փոխվել:

Աստծուն բավարար չեն միայն խոսքերը: Նրան մեր սիրտն է պետք: Հիսուսն ասաց. «…բերանը սրտի լիությունից է խոսում» (Մատթ. 12.34): Այդ պատճառով է Երեմիան կոչ անում իր ժողովրդին, որ չհերկված հողը հերկեն և չսերմանեն փշերի մեջ (Եր. 4.3)։շ

Ցավոք սրտի, ինչպես շատ մարդիկ, ընկերս ևս չլսեց Աստծո Խոսքից տվածս խորհուրդը և կորցրեց ընտանիքը: Երբ մեղք ենք գործում, պետք է կարողանանք ընդունել դա, և գալ Աստծո առջև ապաշխարությամբ, հիշելով, որ Նրան պետք չեն մեր դատարկ խոսքերը: Աստված ցանկանում է, որ մեր կյանքն իսկապես համապատասխանի Իր կամքին:      

 

Աղոթք – Երկնավոր Հա՛յր, ներիր, որ հաճախ արարքներս չեն համապատասխանում հավատքիս: Ամեն:

 

Կյանքի ո՞ր ոլորտներում է, որ մեր խոսքերը չեն համապատասխանում մեր ապրածին: Որտե՞ղ փոփոխության կարիք կա:

 

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Սաղմոսներ 113-115, Ա Կորնթացիներին 6