Հռոմեցաիներին 15.1-6 Չորեքշաբթի | Օգոստոսի 21
Որպեսզի միաբան ու միաբերան փառավորեք Աստծուն և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հորը։ Հռոմ. 15.6
ԿՅԱՆՔԸ՝ ՉՈՐՍ ԲԱՌԵՐԻ ՄԵՋ
Գիտնական և գրող Ջեյմս Ինել Փաքերը, ով առավել հայտնի է Ջեյ Փաքեր անունով, մահացել է 2020 թվականին՝ չհասցնելով տոնել իր ծննդյան 94-ամյակը: Նրա ամենահայտնի «Ճանաչել Աստծուն» գրքի ընդհանուր տպաքանակը կազմել է ավելի քան 1,5 միլիոն օրինակ։ Փաքերը պաշտպանում էր Աստվածաշնչի հեղինակությունը և աշակերտության կարևորությունը և հորդորում հավատացյալներին լրջորեն վերաբերվել Քրիստոսին նվիրվելուն: Կյանքի վերջում, երբ նրան հարցրել են, թե ինչ հրաժեշտի խոսք կասեր բոլոր հավատացյալներին, նա ընդամենը չորս բառ է ասել. «Ամեն կերպ փառավորեք Քրիստոսին»։
Այս խոսքերը հրաշալի կերպով բնութագրում են Պողոս առաքյալի կյանքը, ով իր դրամատիկ ապաշխարությունից հետո հավատարմորեն ձեռնամուխ եղավ իրեն հանձնարարված գործը կատարելուն՝ արդյունքները վստահելով Աստծուն։ Փաքերը կարծես ամփոփել է Հռոմեացիներին ուղղված աստվածաբանությամբ հարուստ նամակում Պողոսի հետևյալ խոսքերը. «Որպեսզի միաբան ու միաբերան փառավորեք Աստծուն և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հորը »(հ. 6):
Պողոս առաքյալի կյանքն օրինակ է մեզ համար: Մենք կարող ենք փառավորել Աստծուն տարբեր միջոցներով, բայց ամենակարևորներից մեկը՝ ապրել այնպես ինչպես Ինքն է ուզում, արդյունքները վստահելով Նրա անփոփոխ իմաստությանն ու ուժին: Գրքեր ենք գրում, թե միսեոնարությամբ զբաղվում, դասավանդում ենք դպրոցում, թե հոգ տանում մեր ծեր ծնողների համար՝ նպատակը մեկն է՝ ամեն կերպ փառավորել Քրիստոսին: Երբ աղոթում ենք ու Սուրբ Գիրք կարդում, Աստված օգնում է մեզ հնազանդությամբ ապրել ու ամեն օր փառավորել Փրկչին թե՛ մեր խոսքի և թե՛ գործի մեջ:
Աղոթք – Երկնավոր Հայր, օգնիր ինձ, որ փառաբանեմ քեզ այն ամենով ինչ ունեմ: Ամեն։
Ինչպե՞ս կարող ենք Քրիստոսին փառավորել այսօր։
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 107-109, Ա Կորնթացիներին 4