.
2024թ., Օգոստոսի 20

 

Գ Հովհաննես 1.1-18                                                                     Երեքշաբթի   |   Օգոստոսի 20

 

...եղբայրները եկան և քո ճշմարտության մասին վկայեցին...։ Գ Հովհ. 1.3

 

ՄԵՐ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՐԻՇՆԵՐԻ ՎՐԱ

 

Երբ դոկտոր Լին՝ աստավածաբանական դպրոցի իմ ուսուցիչը իմացավ, որ մեր պահակ Բենջին ուշանալու է ճաշից, նա աննկատ մի ափսե ուտելիք առանձնացրեց նրա համար: Մինչ մենք կուրսընկերներով խոսում էինք մեր գործերից, դոկտոր Լին, նույնքան աննկատ Բենջիի համար առանձնացված ափսեի մեջ դրեց բրնձե խմորեղենի վերջին կտորն ու վրան կոկոսի քերուկ լցրեց: Այս բարի արարքը ականավոր աստվածաբանի բազմաթիվ արարքներից մեկն էր միայն, բայց հենց դրանք էի ես ընկալում, որպես ուսուցիչ Լիի Աստծո հանդեպ ունեցած հավատարմության դրսևորում: Այդ օրվանից 20 տարի է անցել, բայց այն խորը ազդեցությունը, որ նա թողել է ինձ վրա, դեռևս թարմ է:

Հովհաննես առաքյալը մտերիմ ընկեր ուներ՝ Գայիոսը, ով նույնպես խոր ազդեցություն էր թողնում շատ քրիստոնյաների վրա: Նրա մասին ասում էին, որ հավատարիմ է և ճշմարտության մեջ է քայլում (Գ Հովհ. 1.3) Գայիսոսը հյուրընկալում էր շրջիկ ավետարանիչներին (հ. 5), ովքեր, գալով Հովհաննեսի մոտ եկեղեցու առջև վկայում էին նրա սիրո մասին (հ. 6): Գայիոսի հավատարումությունն Աստծո և Քրիստոսին հավատացողնեերի հանդեպ նպաստեց Ավետարանի տարածմանը:       

|Ազդեցությունը, որ թողեց ինձ վրա ուսուցիչս և ազդեցությունը, որ ժամանակին թողեց Գայիոսը, հզոր հիշեցում է այն մասին, թե ինչպես մենք կարող ենք ազդեցություն թողնել ուրիշների վրա: Իսկ Աստված այն կարող է գործածել մարդկանց դեպի Քրիստոս բերելու համար: Եթե ուզում ենք հավատարիմ լինել Աստծուն, եկեք այնպես ապրենք ու գործենք, որ օրինակ ու ոգեշնչում լինենք ուրիշների համար:  

 

Աղոթք – Սիրելի՛ Հայր, օգնիր, որ հավատարիմ լինեմ Քեզ ու Քո ճշմարտությանը: Օգնի՛ր, որ կարողանամ իմ կյանքով մարդկանց դեպի Քեզ գրավել: Ամեն։

 

Իչպե՞ս վստահ լինեմ, որ ճշմարտության մեջ եմ քայլում: Ի՞նչ են սովորում շրջապատի մարդիկ իմ կյանքին նայելով:

 

  

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Սաղմոսներ 105-106, Ա Կորնթացիներին 3