.
2024թ., Օգոստոսի 19

 

Բ Թագավորներին 22.1-7, 29-30                                            Երկուշաբթի   |   Օգոստոսի 19

 

Տերը լուսավորելու է իմ խավարը։ Բ Թագ. 22.29բ

 

ԱՆՏԱՌԱՅԻՆ ՄՈՒԹ ՍԵՆՅԱԿ

 

Պատերազմը Թոնի Վակկարոին զրկեց պրոֆեսիոնալ լուսանկարիչ դառնալու հնարավորությունից, բայց դա նրան չկանգնեցրեց:

Հրթիռակոծությունների միջև ընկած ժամանակահատվածում, երբ ստիպված չէր թաքնվել բոլոր կողմերից անձրևի պես տեղացող արկերից ու բեկորներից, նա լուսանկարում էր: Հետո, երբ ընկերները քնում էին, Թոնին քիմիական նյութեր էր խառնում նրանց սաղավարտների մեջ՝ լուսանկարները մշակելու համար: Գիշերային անտառը դարձավ այն մութ սենյակը, որտեղ Վակկարոն ստեղծեց Երկրորդ համաշխարհային պատերազմում Հյուրթգեն անտառի ճակատամարտի հավերժական տարեգրությունը:

Դավիթ թագավորը նույնպես մարտերի ու մութ ժամանակների օրեր ապրեց: Բ Թագավորաց 22.1-ն ասում է . «Տերը նրան ազատել էր իր բոլոր թշնամիների ձեռքից և Սավուղի ձեռքից»: Դավիթն օգտագործեց այդ փորձառությունը, որպեսզի Աստծո հավատարմության մասին վկայություն գրի. «Քանզի մահվան ալիքներն ինձ պաշարեցին, կորստյան վտակներն ինձ տագնապեցրին» (h. 5):
         Բայց Դավիթը չի հուսահատվում. «Իմ նեղության մեջ կանչեցի Տիրոջը և աղաղակեցի իմ Աստծուն, և նա իր տաճարից լսեց իմ ձայնը, և աղաղակն իմ հասավ  նրա ականջին։» (h. 7): Եվ երբ եկավ օգնությունը՝ Դավիթը փառաբանեց Աստծուն. «Քանզի դու ես իմ ճրագը, ո՜վ Տեր, և Տերը լուսավորելու է իմ խավարը։ Քանզի քեզնով կարող եմ զորագնդի դեմ կանգնել» (h. 29,30):
            Դավիթն իր դժվարությունները աշխարհին հավատարիմ Աստծո մասին պատմելու հնարավորության վերածեց: Մենք էլ կարող ենք նույնն անել, քանի որ ապավինում ենք Նրան, ով կարող է խավարը լույսի վերածել: 

Աղոթք – Սիրելի՛ Հայր, օգնիր, որ տեսնեմ այն բազմաթիվ ուղիները, որոնցով պաշտպանում և օգնում ես ինձ, հատկապես, ամենամութ ժամանակ: Ամեն։

 

Ե՞րբ եք ամենաշատը հուսահատվել: Ինչպե՞ս կպատմեք ուրիշներին այդ ընթացքում Աստծո ձեր հանդեպ դրսևորած հավատարմության մասին:

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Սաղմոսներ 103-104, Ա Կորնթացիներին 2