Հայտնություն 19.1-8 Կիրակի | Օգոստոսի 18
«Ամե՛ն, ալելո՛ւիա»։ Հայտ. 19.4
ԵՐԿԻՆՔԸ ԵՐԳՈՒՄ Է
Ուրախությունն ակնհայտ էր ներկաների ձայներում, երբ դպրոցի երգչախումբը կատարում էր արգենտինական «Էլ սիելո Քենթա Ալեգրիա» երգը։ Ես վայելում էի կատարումը, սակայն չէի հասկանում բառերի իմաստը, քանի որ իսպաներեն չգիտեի։ Բայց շուտով ես հասկացա մի ծանոթ բառ, երբ երգչախումբը սկսեց ցնծագին փառաբանել՝ «Ալելուիա». , ես բազմիցս լսել էի Աստծուն փառաբանող այս հռչակագիր, որը նույնն է հնչում աշխարհի շատ լեզուներում: Ցանկանալով իմանալ երգի նախապատմությունը՝ համերգից հետո ես մտա համացանց և հայտնաբերեցի, որ վերնագիրը թարգմանվում է այսպես՝ «Երկինքը երգում է ուրախությունից»:
Հայտնություն 19-րդ գլխի հաղթական երգերում մեզ համար բացվում է այս երգչախմբային երգում արտահայտված իրականությունը. ողջ երկինքն ուրախանում է: Նոր Կտակարանի վերջին գրքում Հովհաննես Առաքյալն ապագայի տեսիլքում երկնքում տեսնում է մարդկանց և հրեշտակային էակների հսկայական հավաք, որոնք երախտագիտություն էին հայտնում Աստծուն: Հովհաննեսը գրում է, որ երգչախումբը փառաբանում է Աստծո զորությունը, որ հաղթեց չարին ու անարդարությանը, Նրա թագավորությունը ողջ երկրի վրա և հավիտենական կյանքը՝ Նրա հետ հավիտյան: Նորից ու նորից երկնային բազմությունը բացականչում է. «Ալելլույա՛» (հ. 1, 3, 4, 6), կամ «Փառք Աստծուն»:
Մի օր մարդիկ՝ «բոլոր ցեղերից ու լեզուներից, ժողովուրդներից ու ազգերից» (5.9) կհռչակեն Աստծո փառքը: Եվ ուրախությամբ մեր բոլոր ձայները բոլոր լեզուներով միասին կգոչեն. «Ալելլույա՛»:
Աղոթք – Ալելույա՜, Ես այնքան երախտապարտ եմ այն ուրախության համար, որ զգում եմ, որովհետև գիտեմ, իմ Աստվա՛ծ, որ Դու սիրում ես ինձ: Ամեն։
Շատ առիթներ ունենք՝ Աստծուն Ալելուիա երգելու:
Փառաբանե՛նք Տիրոջը ամեն ժամանակ:
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 100-102, Ա Կորնթացիներին 1