Փիլիպպեցիներին 2.1-5 Շաբաթ | Օգոստոսի 17
Ոչինչ մի՛ արեք հակառակությամբ և ոչ էլ սնապարծությամբ, այլ խոնարհությամբ մեկը մյուսին թող իր անձից ավելի լավ համարի։ Փիլ. 2.3
ՕԳՆԵ՛Ք ՄԻՄՅԱՆՑ
Երբ Կանադայի «Ֆերլի Դիկինսոն» համալսարանի բասկետբոլի թիմը դուրս եկավ դաշտ՝ մասնակցելու քոլեջի բասկետբոլի մրցաշարին, երկրպագուները տրիբունաներում դիմավորեցին որպես պարտվող թիմի, որովհետև նրանց թույլ լինելու պատճառով չէր ակնկալվում, որ կանցնեն հաջորդ փուլ, բայց նրանք հաղթահարեցին: Այժմ տրիբունաներից լսվում էր նրանց թիմի հիմնը, թեև նվագախումբը բացակայում էր։ Դեյթոնի համալսարանի խումբը խաղից րոպեներ առաջ սովորել էր Դիկինսոնի երգը։ Խումբը կարող էր պարզապես երգել իրենց իմացած երգերից, բայց նրանք որոշեցին սովորել այս երգը՝ քաջալերելու մեկ այլ համալսարանի թիմին:
Այս խմբի գործողությունները կարող են դիտարկվել որպես գործնական կիրառում փիլիպպեցիներին ուղղված նամակում նկարագրված միասնական լինելու կոչին: Պողոսը խրախուսեց Փիլիպպեի վաղ եկեղեցուն, նաև մեզ այսօր, ապրել միաբան. «Ապա լիարժե՛ք դարձրեք իմ ուրախությունը՝ համերաշխ լինելով, նույն սերն ունենալով, միաշունչ, միախորհուրդ լինելով» (Փիլիպ. 2.2), հատկապես այն պատճառով, որ միավորված ենք Քրիստոսով: Այդ նպատակով առաքյալը նրանց հորդորեց հրաժարվել եսասիրական նկրտումներից և ուրիշների շահերը վեր դասել իրենցից։
Թերևս բնական չէ ուրիշներին մեզնից բարձր գնահատելը, բայց այսպես կարող ենք ընդօրինակել Քրիստոսին: Պողոսը գրել է. «Ոչինչ մի՛ արեք հակառակությամբ և ոչ էլ սնապարծությամբ, այլ խոնարհությամբ մեկը մյուսին թող իր անձից ավելի լավ համարի» (հ. 3): «Միայն ինքներդ ձեր շահերը մի՛ փնտրեք, այլ ամեն մեկն իր ընկերոջինը ևս» (հ. 4):
Աջակցել ուրիշներին, կիսենք նրանց հետաքրքրությունները՝ լինի դա հասարակ հիմն սովորելը, թե այն ամենը, ինչ նրանց կարող է անհրաժեշտ լինել:
Աղոթք – Տե՛ր, խնդրում եմ, ցույց տուր ինձ, թե ինչպես կարող եմ օգնել ուրիշներին՝ ավելի բարձր դասելով նրանց շահերը: Ամեն։
Ո՞ւմ շահերը կարող եք պաշտպանել այսօր։ Ուրիշների մասին հոգալն ինչպե՞ս է նպաստում միասնության ձևավորմանը:
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 97-99, Հռոմեացիներին 16