Մարկոս 6.1-6 Ուրբաթ | Օգոստոսի 16
Եվ դա խանգարում էր նրանց հավատալ Հիսուսին։ Մարկ. 6.3
ԱՎԵԼԻՆ, ՔԱՆ ԸՆՏԱՆԻՔ
Ջոնը նշանակվեց հեղինակավոր քոլեջի պրոֆեսոր։ Նրա ավագ եղբայր Դավիթը հպաարտ էր, բայց, ինչպես բոլոր եղբայրների պարագայում, նա չկարողացավ զսպել Ջոնին ծաղրելու մեծ ցանկությունը, թե ինչպես էր փոքր տարիքում գետնին տապալել նրան: Ջոնը երկար ճանապարհ էր անցել և արդեն հասուն տղամարդ էր, բայց նա միշտ մնալու էր որպես Դավիթի փոքր եղբայր։
Դժվար է տպավորություն թողնել ձեր ընտանիքի վրա, նույնիսկ եթե դուք Մեսիան եք: Հիսուսը մեծացավ Նազարեթի բնակիչների մեջ, ուստի նրանց համար դժվար էր հավատալ, որ Նա առանձնահատուկ է: Եվ, այնուամենայնիվ, նրանք զարմացած էին. ««Սրան այս բաները որտեղի՞ց, կամ այդ ի՞նչ իմաստություն է սրան տրված, որ սրա միջոցով այդպիսի հրաշքներ են լինում։ Սա այն հյուսնը չէ՞, Մարիամի որդին» (Մարկ. 6.2-3)։ Հիսուսը նրանց ասաց. «Չկա մի մարգարե, որ չանարգվի իր հայրենիքում, իր ազգականների ու իր տան մեջ» (հ. 4): Այս մարդիկ լավ ճանաչում էին Հիսուսին, բայց չէին կարող հավատալ, որ Նա Աստծո Որդին է:
Թերևս, հնարավոր է դուք էլ մեծացել եք աստվածապաշտ ընտանիքում։ Ձեր ամենավաղ հիշողությունները ներառում են եկեղեցի գնալը և փառաբանելը: Հիսուսը միշտ իրեն ընտանիքի անդամ է համարում: Եթե դուք հավատում և հետևում եք Նրան, Հիսուսի ընտանիքի անդամ եք: Նա «ամոթ չի համարում (մեզ) եղբայրներ կոչել» (Եբր. 2.11): Հիսուսը մեր ավագ եղբայրն է Աստծո ընտանիքում (Հռոմ. 8.29): Դա մեծ արտոնություն է, բայց մեր մտերմությունը չպետք է սովորական թվա: Միայն այն, որ ինչ-որ մեկը մեր ընտանիքի անդամն է, չի նշանակում, որ նա չի կարող առանձնահատուկ լինել:
Ուրախանալու մեծ առիթ է, որ Հիսուսը մեր ընտանիքի անդամ է, և ավելին, քան ընտանիքը: Նրա հետ այսպիսի մտերմությունն առանձնաշնորհում է:
Աղոթք - Սիրելի Հիսու՛ս, շնորհակալ եմ, որ Քո շնորհիվ Աստծո ընտանիքին եմ պատկանում: Ամեն։
Ինչպե՞ս է Հիսուսն ավելի մտերիմ դարձել ձեզ համար: Թող անփոփոխ լինի Նրա առանձնահատուկ դերը:
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 94-96, Հռոմեացիներին 15.14-33