.
2024թ., Օգոստոսի 14

 

Կողոսացիներին 3.12-17                                                          Չորեքշաբթի   |   Օգոստոսի 14

 

Եվ ես գովեցի ուրախությունը, որովհետև մարդու համար արեգակի տակ ուտելուց, խմելուց և ուրախանալուց բացի լավ բան չկա։ Կող. 3.13

 

ԱՍՏԾՈ ԱՌԱՏԱՁԵՌՆ ՍԵՐԸ

 

Նախկին զինվորական Ուիլյամը շրջանավարտների երեկույթի իր բացման խոսքում նորմաուծություն առաջարկեց, թե ինչպես անթերի հավաքել անկողինը. Առաջարկը համացանցում 100 միլիոն դիտում ունեցավ: Սակայն նավատորմի թոշակառու ծովակալ Ուիլյամ Մաքրեյվենը կիսվեց նաև մեկ այլ հավասարապես ազդեցիկ դասով: Մերձավոր Արևելքում ռազմական գործողության ժամանակ Մաքրեյվենը ցավով խոստովանեց, որ սխալմամբ սպանվել են անմեղ ընտանիքի մի քանի անդամներ: Կարծելով, որ անհրաժեշտ է և պարտավոր է ընտանիքից անկեղծ ներողություն խնդրել, Մաքրեյվենը համարձակվեց ներողություն խնդրել ընտանիքի՝ վշտից տառապող հորից:

«Ես զինվոր եմ», - ասաց նրան Մաքրեյվենը թարգմանչի միջոցով: «Բայց ես նաև երեխաներ ունեմ, և իմ սիրտը վշտանում է ձեզ համար»: Տղամարդու արձագանքն ապշեցնող էր. նա Մաքրեյվենին տվեց ներման առատաձեռն շնորհը: Իսկ տղամարդու ողջ մնացած որդին ասաց նրան. «Շատ շնորհակալ եմ: Մենք մեր սրտում ոչինչ չենք պահի ձեր դեմ»։

Պողոս Առաքյալն այս առատաձեռն շնորհի մասին գրել է. «Ուրեմն, ինչպես Աստծու ընտրյալներ՝ սրբեր ու սիրելիներ, հագե՛ք գութ, ողորմություն, քաղցրություն, խոնարհություն, հեզություն, համբերատարություն» (Կող. 3.12): Նա գիտեր, որ կյանքը մեզ շատ առումներով կփորձի, ուստի Կողոսիայի եկեղեցու հավատացյալներին հրահանգեց. «Ինչպես Տերը ձեզ ներեց, այնպես էլ՝ դուք» (հ. 13):

Ի՞նչն է մեզ թույլ տալիս այսպիսի կարեկցող և ներող սրտեր ունենալ. իհարկե Աստծո առատաձեռն սերը: Ինչպես եզրափակեց Պողոսը. «Եվ այս ամենի վրա սե՛րը հագեք, որ կատարելության կապն է» (հ. 14):

Աղոթք – Ո՛վ ներողամիտ Աստված, Տո՛ւր ինձ այսօր ներելու Քո առատ շնորհը: Ամեն։

 

Ինչո՞ւ է ներումը առատաձեռնություն։ Ո՞ւմ կարող ես ներել այսօր։

 

  

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Սաղմոսներ 89-90, Հռոմեացիներին 14