.
2024թ., Օգոստոսի 13

 

Եսայի 43.11-19                                                                            Երեքշաբթի   |   Օգոստոսի 13

 

Ահա ես նոր բան եմ անում, որ հիմա կհայտնվի։ Ես. 43.19

 

ԲԱՆՏԻ ՃԱՂԵՐԻ ԵՏԵՎՈՒՄ

 

Ամերիկյան ֆուտբոլի աստղային պաշտպանը բարձրացավ բեմ, որը սպորտային մարզադաշտ չէր: Նա խոսեց Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքի Էվերգլեյդս ուղղիչ հաստատության երեք հարյուր բանտարկյալի հետ՝ նրանց հետ բաժնեկցելով Եսայի մարգարեի խոսքերը:

Այնուամենայնիվ, այս ոչ թե հայտնի մարզիկի, այլ կոտրված և տառապող հոգիների ծովի մասին էր: Այս հատուկ պահին Աստված հայտնվեց ճաղերի հետևում: Դիտորդներից մեկը թվիթերում գրել է, որ «մատուռը սկսեց ժայթքել երկրպագությամբ և գովեստով»: Տղամարդիկ միասին լաց եղան և աղոթեցին։ Ի վերջո, շուրջ քսանյոթ բանտարկյալ իր կյանքը նվիրեց Քրիստոսին։

Ինչ-որ առումով մենք բոլորս մեր իսկ ստեղծած բանտերում ենք՝ բանտարկված մեր ագահությամբ, եսասիրությամբ և կախվածությամբ: Բայց, զարմանալիորեն, Աստված հայտնվում է։ Այդ առավոտ բանտում Նա հայտնվեց այս խոսքերով. «Ահա ես նոր բան եմ անում, որ հիմա կհայտնվի» (Եսայի 43.19)։ Այս հատվածը կոչ է անում մեզ մոռանալ նախկին բաները և չմտածել անցյալի մասին (հ. 18), ինչպես Աստված է ասում. «Ես, ե՛ս եմ նա, որ ջնջում է քո հանցանքները հանուն ինձ, և չեմ հիշելու քո մեղքերը» (հ. 25):

Այնուամենայնիվ, Աստված հստակ ասում է. «Ես, ե՛ս եմ Տերը, և ինձնից բացի ուրիշ Փրկիչ չկա» (հ. 11): Միայն մեր կյանքը Քրիստոսին նվիրելով կարող ենք ազատություն ձեռք բերել: Մեզնից ոմանք պետք է դա անեն, ոմանք արդեն արել են, բայց պետք է հիշենք, թե ով է իրականում մեր կյանքի Տերը: Մենք վստահ ենք, որ Քրիստոսի միջոցով Աստված իսկապես «նոր գործ» կանի։ Սպասե՛նք:

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, խնդրում եմ, ազատի՛ր ինձ  մեղքիս բանտային ճաղերից։ Ամեն։

 

Ինչպե՞ս եք բանտարկված ձեր սեփական մեղքով: Ի՞նչ պետք է անեք, որպեսզի ազատվեք ձեր կոտրվածությունից:

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Սաղմոսներ 87-88, Հռոմեացիներին 13