Մարկոս 9.30-37 Երկուշաբթի | Օգոստոսի 12
Ով այսպիսի երեխաներից մեկին ընդունում է իմ անունով, ի՛նձ է ընդունում։ Մարկ. 9.37
«ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ»-Ի ԳՈՐԳ
Տեղական իմ մեծ խանութում ցուցադրված գորգերին նայելիս նկատեցի տպագրված հաղորդագրություններ. «Բարեւ Ձեզ», «Տուն»՝ սրտի նշանով: Եվ ես ընտրեցի առավել ծանոթ տարբերակը՝ «Բարի գալուստ»։ Դնելով տան մեջ իր համար նախատեված վայրում՝ ես մի պահ անդրադարձա սրտիս։ Արդյո՞ք իմ տունն իսկապես հյուրընկալ է, ինչպես Աստված է ցանկանում. ովքե՞ր են թակում դուռս և ի՞նչ պատախան են ստանում. դպրոցական նախագծի համար շոկոլադ վաճառող երեխա, կարիքավոր հարևան, քաղաքից դուրս բնակվող ընտանիքի անդամը, ով չնախատեսված այցելել է:
Մարկոս 9-ում նկարագրվում է, թե ինչպես է Հիսուսը շարժվում դեպի այլակերպության լեռը, որտեղ Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսն ակնածանքով կանգնած են Նրա սուրբ ներկայությամբ (Մարկ. 9.1-13), ապա ներկայացվում է պիղծ ոգով բռնված տղայի բժշկությունը (հ. 14-29): Այնուհետև Հիսուսն ուսուցանում է աշակերտներին Իր մոտալուտ մահվան մասին (հ. 30-32): Իսկ աշակերտները, չընկալելով Նրա խոսքերը, իրար հետ վիճում են, թե ո՛վ է մեծը (հ. 33-34): Ի պատասխան՝ Հիսուսը վերցնում է մի երեխայի, նրանց մեջտեղում կանգնեցնում և նրան գրկելով՝ դիմում աշակերտներին. «Ով այսպիսի երեխաներից մեկին ընդունում է իմ անունով, ի՛նձ է ընդունում, իսկ ով ինձ է ընդունում, ընդունում է ինձ ուղարկողին, այլ ոչ ինձ» (հ. 37):
«Բարի գալուստ» բառն այստեղ նշանակում է հյուր ընդունել և մեծարել որպես հյուր։ Հիսուսը ցանկանում է, որ Իր աշակերտները ընդունեն և պատվեն բոլորին, նույնիսկ չգնահատվածներին և անհամարհվածներին, ինչպես կընդունեինք Իրեն:
Ես մտածեցի «Բարի գալուստ»-ի իմ գորգի մասին և ինքս ինձ հարցրեցի՝ արդյո՞ք Աստծո սերը փոխանցում եմ ուրիշներին: Ամեն ինչ սկսվում է Հիսուսին որպես թանկագին հյուր ընդունելուց. թույլ կտա՞մ Նրան՝ առաջնորդել ինձ ուրիշներին հյուրընկալել այնպես, ինչպես Նա է ցանկանում:
Աղոթք – Սիրելի՛ Հիսուս, կառուցի՛ր քո տունն իմ մեջ, ինչպես ես եմ իմ տունը կառուցում Քո մեջ: Ամեն:
Եթե ընդունել ես Հիսուսին քո սրտում, ընդունի՛ր ուրիշներին, ինչպես Նա է ընդունում:
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 84-86, Հռոմեացիներին 12