.
2024թ., Օգոստոսի 10

 

Բ Թագավորների 23.8-12                                                                   Շաբաթ   |   Օգոստոսի 10

 

նա վեր կացավ և ջարդեց փղշտացիներին, մինչև որ ձեռքը հոգնեց։ Բ Թագ. 23.10

 

ԱՍՏԾՈՒՆ ԿԱՌՉԱԾ

 

Երբ Ջոնի Էրեկսոն Թադան խոսում է Ռիկայի մասին, նա ընդգծում է իր ընկերոջ «խորը, ժամանակով փորձված հավատքն առ Աստված» և այն տոկունությունը, որը նա զարգացրել է՝ թուլացնող քրոնիկ հիվանդությամբ ապրելով: Ավելի քան տասնհինգ տարի է, ինչ Ռիկան գամված է անկողնուն և չի կարող նույնիսկ լուսինը տեսնել իր սենյակի փոքրիկ պատուհանից: Բայց նա հույսը չի կորցնում. նա վստահում է Աստծուն, կարդում և ուսումնասիրում է Աստվածաշունչը և, ինչպես Ջոնին է նկարագրում, «գիտի, թե ինչպես պայքարել հիասթափության ծանր մարտերում»։

Ջոնին Ռիկիի համառությունն ու հաստատակամությունը համեմատում է Եղիազարի՝ Դավիթ թագավորի ժամանակների մի զինվորի հետ, ով հրաժարվեց փախչել փղշտացիներից։ Նահանջող զորքերին միանալու փոխարեն՝ Եղիազարը «վեր կացավ և ջարդեց փղշտացիներին, մինչև որ ձեռքը հոգնեց և ձեռքը կպավ իր սրին և Տերը մեծ փրկություն պարգևեց այդ օրը» (Բ Թագ. 23.10):

Ինչպես նշում է Ջոնին, ինչպես Եղիազարը վճռականորեն բռնեց սուրը, այնպես էլ Ռիկան բռնում է «Հոգու սուրը, որ Աստծո խոսքն է» (Եփես. 6.17), և Աստծո մեջ նա գտնում է իր ուժը:

Լինի դա հիվանդություն կամ այլ հիասթափություն, մենք նույնպես կարող ենք հույս դնել Աստծո վրա, ով կավելացնի մեր հույսի պաշարը և կօգնի տոկունություն ունենալ: Քրիստոսով մենք կարող ենք զորանալ:

Աղոթք – Զորությա՛ն Աստված, շնորհակալ եմ, որ սիրում ես ինձ, օգնի՛ր կառչած մնալ Խոսքիդ՝ հարատևելով Քո հանդեպ սիրո ու վստահության մեջ: Ամեն։

 

Հարատևության և տոկունության բազմաթիվ օրինակների ենք ականատես լինում: Աստված վերականգնում և նորոգում է մեր սպառված ու հոգնած վիճակի մեջ:

 

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Սաղմոսներ 79-80, Հռոմեացիներին 11.1-18