Եբրայեցիներին 13.15-21 Ուրբաթ | Օգոստոսի 9
Մի՛ մոռացեք բարեգործություն անել և կարոտյալներին ձեր ունեցածից բաժին հանել. այդպիսի զոհերը հաճելի են Աստծուն։ Եբր. 13.16
ՍԵՐ՝ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Միայնակ մայրն ավելի քան հինգ տարի ապրեց տարեց ջենթլմենի հարևանությամբ: Մի օր, անհանգստանալով նրա որպիսությամբ, կինը սեղմեց դռան զանգի կոճակը։ «Ես մոտ մեկ շաբաթ ձեզ չեմ տեսել, պարզապես ցանկանում էի համոզվել, որ դուք լավ եք»: «Առողջության ստուգման» այս քայլը հանգստացրեց կնոջը։ Երիտասարդ տարիքում կորցնելով հորը՝ նա գնահատում էր, որ բարի տղամարդը հոգում էր իր և ընտանիքի մասին:
Երբ բարության անվճար տալու և ստանալու անգին պարգևը դուրս է գալիս բարության պարզ դրսևորման սահմաններից, մենք ծառայում ենք ուրիշներին՝ կիսելով Քրիստոսի սերը: Եբրայեցիներին ուղղված նամակի հեղինակը նշում է, որ Հիսուսին հավատացողներս պետք է «...ամեն ժամանակ Աստծուն օրհնության զոհ մատուցենք, այսինքն՝ նրա անունը դավանող շրթունքների պտուղը» (Եբր. 13.15): Հեղինակն այնուհետև հրահանգում է. «Մի՛ մոռացեք բարեգործություն անել և կարոտյալներին ձեր ունեցածից բաժին հանել. այդպիսի զոհերը հաճելի են Աստծուն» (հ. 16):
Հիսուսին երկրպագելը՝ դավանելով Նրա անունը, հաճույք և առանձնաշնորհում է: Բայց մենք Աստծո հանդեպ իսկական սեր ենք արտահայտում, երբ սիրում ենք Հիսուսի պես: Մենք կարող ենք խնդրել Սուրբ Հոգուն՝ բացահայտել ուրիշներին սիրելու մեր հնարավորությունները: Այս կերպ մենք մարդկանց կհասցնենք Հիսուս Քրիստոսի՝ մեզ տրված սիրելու մեծ ուղերձը։
Աղոթք – Սիրելի՛ Հիսուս, ուզում եմ երկրպագել Քեզ՝ սերս ուրիշների հանդեպ ամեն օր գործնականում արտահայտելով: Ամեն։
Պարզ և գործնական ձևերով կարող ենք Հիսուսի սերը բաժնեկցել ուրիշների հետ, ուստի գործի դնենք մեր դրական մտքերը:
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 77-78, Հռոմեացիներին 10