.
2024թ., Օգոստոսի 8

 

Հակոբոս 8.13-16                                                                           Հինգշաբթի   |   Օգոստոսի 8

 

Միմյանց խոստովանե՛ք ձեր մեղքերը ... ։ Հակ. 5.16

 

ՄԱՔՐԱԳՈՐԾՈՂ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Աշխարհում կան հատուկ մարդիկ, ում աշխատանքի են ընդունում նախքան մահանալը, վճարում, որպեսզի ներկայանա իրենց հուղարկավորությանը և բացահայտի այն գաղտնիքները, որ երբեք չեն բարձրաձայնվել: Հերթական հուղարկավարության ժամանակ այդ մարդկանցից մեկն ընդհատեց հանգուցյալի հասցեին հնչած գովեստի խոսքերը: Նա ապշած պաշտոնյաներին խնդրեց նստել, երբ նրանք սկսեցին առարկել։ Մի օր նա ոտքի կանգնեց՝ բացատրելու, թե ինչպես է հանգուցյալը շահել վիճակախաղում, բայց ոչ ոքի չի ասել այդ մասին՝ տասնամյակներ շարունակ ձևացնելով, որ հաջողակ գործարար է: Նա բազմիցս բացահայտել է մահացածների դավաճանությունների մասին։ Հարց է առաջանում. ի՞նչ նպատակով են դիմում այդ մարդկանց ծառայությանը, արդյո՞ք խղճի խայթն է ստիպում մարդկանց աշխատանքի ընդունել նրանց, ակնհայտ է, որ մարդիկ ձգտում են այդպիսով թողություն ստանալ անցյալի մեղքերից։

Ինչ-որ մեկին մեր փոխարեն ստիպել խոստովանել գաղտնիքները (հատկապես մեր մահից հետո) ապարդյուն և ռիսկային միջոց է: Սակայն այս պատմությունները բացահայտում են ավելի խորը ճշմարտություն. մենք պետք է խոստովանենք, բեռնաթափենք ինքներս մեզ: Խոստովանությունը մաքրում է մեզ այն ամենից, ինչ մենք թաքցրել ենք և թույլ ենք տվել, որ թմրեցնի մեզ: «Միմյանց խոստովանե՛ք ձեր մեղքերը և միմյանց համար աղոթե՛ք, որ բժշկվեք» (Հակ. 5.16): Խոստովանությունը ազատում է մեզ կապող բեռներից՝ թույլ տալով հաղորդակցվել Աստծո հետ, աղոթել բաց սրտով: Խոստովանությունը հանգեցնում է ապաքինմանը:

Հակոբոսը մեզ քաջալերում է ապրել բաց կյանքով՝ խոստովանելով Աստծուն և մերձավորներին այն ցավերն ու անհաջողությունները, որոնք մենք փորձում ենք թաղել: Պետք չէ միայնակ կրել այս բեռը։ Խոստովանությունը մեզ համար նվեր է։ Աստված այն օգտագործում է մեր սրտերը մաքրելու և մեզ ազատելու համար։

Աղոթք – Սիրելի Աստված, պատրաստի՛ր սիրտս խոստովանության: Ամեն։

 

Ի՞նչն է մեզ հետ պահում խոստովանությունից:

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Սաղմոսներ 74-76, Հռոմեացիներին 9.16-33