.
2024թ., Օգոստոսի 6

 

Հոբ 1.2-12, 20-22, 22-39                                                                 Երեքշաբթի   |   Օգոստոսի 6

 

Տերը տվեց, Տերն էլ առավ։ Տիրոջ անունը թող օրհնյալ լինի։ Հոբ 1.21

 

ԱՍՏՎԱԾ ՎԵՐԱՀԱՍԿՈՒՄ Է

 

Քերոլը չէր կարողանում հասկանալ, թե ինչու դա տեղի ունեցավ միաժամանակ։ Կարծես գործը բավարար վատ չէր, աղջիկը դպրոցում կոտրեց ոտքը, իսկ ինքը ծանր հիվանդությամբ վարակվեց։ «Ի՞նչ եմ արել սրան արժանանալու համար»,- մտածում էր Քերոլը։ Այն, ինչ այժմ կարող էր անել, Աստծուց ուժ խնդրելն էր:

Հոբը նույնպես չգիտեր, թե ինչու է աղետն այդքան ուժեղ հարվածել իրեն. ցավն ու կորուստը շատ ավելի մեծ էին, քան Քերոլի ապրածը: Ոչ մի նշան չկար, որ նա գիտակցեր իր հոգու համար տարվող տիեզերական ճակատամարտի մասին: Սատանան ցանկանում էր ստուգել Հոբի հավատքը՝ հայտարարելով, որ նա կհեռանա Աստծուց, եթե կորցնի ամեն ինչ (Հոբ 1.6-12): Երբ աղետը տեղի ունեցավ, Հոբի ընկերները պնդեցին, որ նա պատժվում է իր մեղքերի համար։ Դրա համար չէր, բայց նա երևի մտածում էր՝ «Ինչո՞ւ ես»։ Այն, ինչ նա չգիտեր, այն էր, որ Աստված թույլ տվեց, որ դա տեղի ունենա:

Հոբի պատմությունը հզոր դաս է տալիս տառապանքի և հավատքի մասին: Մենք կարող ենք փորձել պարզել մեր ցավի պատճառը, բայց գուցե կուլիսների հետևում կա ավելի խորը պատմություն, որը մենք չենք հասկանա մեր կյանքի ընթացքում:

Հոբի պես՝ մենք կարող ենք հավատարիմ ու կառչած մնալ մեր համոզումներին. Աստված լիովին վերահսկում է։ Հեշտ չէ ասել, բայց իր ցավի մեջ Հոբը շարունակեց նայել Աստծուն և վստահել Նրա գերիշխանությանը. «Տերը տվեց, Տերն էլ առավ։ Տիրոջ անունը թող օրհնյալ լինի» (հ. 21): Եկե՛ք մենք նույնպես շարունակենք վստահել Աստծուն, ինչ էլ որ պատահի, նույնիսկ երբ չենք հասկանում:

Աղոթք – Սիրելի՛ հայր, հաճախ չեմ հասկանում, թե ինչու են կյանքում որոշ փորձություններ պատահում ինձ հետ: Բայց ես ընտրում եմ Քեզ վստահելը: Ամեն։

 

Մարտահրավերների հաճախ ենք հանդիպում, սակայն Աստծո տված խոստումները ուժ են տալիս՝ շարունակելու մեր առաջընթացը:

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Սաղմոսներ 70-71, Հռոմեացիներին 8.22-39