Մատթեոս 8.5-13 Կիրակի | Օգոստոսի 4
Որովհետև ես էլ իշխանության տակ գտնվող մարդ եմ։ Մատթ. 8.9
Ես պարզապես վարորդ եմ
«Հայրիկ, կարո՞ղ եմ գիշերել ընկերուհուս տանը», - հարցրեց աղջիկս, երբ նստեց մեքենաս պարապմունքից հետո: «Սիրելի՛ս, դու գիտես պատասխանը», - ասացի ես: «Ես պարզապես վարորդ եմ: Ես չգիտեմ, թե ինչ է կատարվում։ Արի՛ խոսենք մայրիկի հետ»:
«Ես պարզապես վարորդ եմ» արտահայտությունը մեր տանը կատակի պես է հնչում. ամեն օր կազմակերպված ձևով կնոջս հարցնում եմ, թե որտեղ պետք է լինեմ, երբ և ում ուր տանեմ։ Երեք դեռահասների հետ իմ «կողմնակի եռուզեռը»՝ որպես «տաքսի ծառայության վարորդ», երբեմն թվում է երկրորդ աշխատանք: Հաճախ ես չգիտեմ այն, ինչ գիտեմ: Այսպիսով, ես պետք է ճշտեմ օրացույցի գլխավոր պահապանից:
Մատթեոս Ավետարանում Հիսուսը հանդիպեց մի մարդու, ով պատկերացում ուներ հրահանգներ տալու և ստանալու մասին: Հռոմեացի հարյուրապետը հասկանում էր, որ Հիսուսն ուներ բժշկելու զորություն, սակայն որպես հարյուրապետ՝ ուներ նաև իր ենթականերին հրամաններ տալու զորություն։ «Տե՛ր, ես արժանի չեմ, որ իմ հարկի տակ մտնես. միայն խոսքո՛վ ասա, և ծառաս կբժշկվի։ Որովհետև ես էլ իշխանության տակ գտնվող մարդ եմ, ձեռքիս տակ զինվորներ ունեմ» (Մատթ. 8.8-9): Քրիստոսը գովաբանեց մարդու հավատքը (հ. 10, 13)՝ զարմանալով, որ նա հասկացավ, թե ինչ տեսք ունի Իր իշխանությունը գործողության մեջ:
Իսկ ինչ վերաբերում է մեզ. ինչպե՞ս ենք Քրիստոսին վստահում Նրա կողմից մեր ամենօրյա հանձնարարություններում: Որովհետև, նույնիսկ եթե մենք կարծում ենք, որ մենք «պարզապես վարորդ ենք», յուրաքանչյուր հանձնարարություն ունի թագավորական նշանակություն և նպատակ:
Աղոթք – Հա՛յր, շնորհակալ եմ ինձ առաջնորդելու և քայլերս ուղղելու համար: Խնդրում եմ, օգնի՛ր ինձ ամեն օր քայլել Քո ճշմարիտ շավիղներով, քանի որ Դու ինձ առաջնորդում ես Քո ծրագրի և նպատակի համաձայն: Ամեն։
Աստված առաջնորդում է մեզ ամեն օր, սակայն խոչընդոտները երբեմն խանգարում են լսել և հնազանդվել Նրան:
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 66-67, Հռոմեացիներին 7