Գ Թագավորների 19.14-21 Շաբաթ | Օգոստոսի 3
Բայց դուք ընտիր ցեղ եք, թագավորական քահանայություն, որպեսզի նրա՛ առաքինությունները քարոզեք։ Ա Պետր. 2.9
ԼԻՆԵԼ ԱՎԱՐՏՈՂՆԵՐ ՔՐԻՍՏՈՍՈՒՄ
Բարբարան մահացավ նախքան կավարտեր բրդյա սվիտերը, որ գործում էր իր ծոռ Իթանի համար։ Սվիտերը վստահվեց մեկ այլ հմուտ դերձակի՝ այն ավարտին հասցնելու համար՝ շնորհիվ մի կազմակերպության, որը կապում է կամավոր վարպետներին՝ «ավարտողներին», նրանց հետ, ում սիրելիները մահացել են՝ չավարտելով իրենց նախագծերը: Ավարտողները սիրով ներդնում էին իրենց ժամանակը և հմտությունը՝ ավարտելու մի առաջադրանք, որը մխիթարություն էր բերում նրանց, ովքեր վշտի մեջ էին:
Աստված «ավարտող» նշանակեց նաև Եղիայի գործին։ Մարգարեն միայնակ էր և հուսահատված՝ տեսնելով, թե ինչպես իսրայելացիները մերժեցին Աստծո ուխտը և սպանեցին մարգարեներին: Ի պատասխան՝ Աստված պատվիրեց Եղիային օծել Եղիսեին, որպեսզի իրեն հաջորդի որպես մարգարե» (Գ Թագ. 19.16): Սա երաշխավորեց, որ Աստծո ճշմարտությունը հռչակելու գործը կշարունակվեր Եղիայի մահից երկար ժամանակ անց։
Եղիան, Եղիսեին ցույց տալու համար, որ Աստված կանչել է նրան՝ փոխարինելու իրեն որպես մարգարե, «իր վերարկուն գցեց նրա վրա» (հ. 19): Քանի որ մարգարեի թիկնոցն օգտագործվում էր Աստծո ընտրյալ խոսնակի իշխանությունը ցույց տալու համար համար (Դ Թագ. 2.8), այս արարքը պարզ դարձրեց Եղիսեի մարգարեական կոչը:
Որպես Քրիստոսի հետևորդներ՝ մենք կանչված ենք բաժնեկցելու Աստծո սերը ուրիշների հետ և Նրա առաքինությունը քարոզելու (Ա Պետրոս 2.9): Թեև այս առաջադրանքի իրականացման համար մեր կյանքը կարող է չբավականացնել, բայց մենք կարող ենք վստահ լինել, որ Նա կպահպանի աշխատանքը և կշարունակի կանչել այլ «ավարտողների»՝ Իրեն բացահայտելու սուրբ գործն ավարտին հասցնելու համար:
Աղոթք – Հա՛յր, գործածի՛ր ինձ՝ աշխարհում Քո գործն իրականացնելու համար: Ամեն։
Եթե Աստծո ճշմարտությունը հայտնի է քեզ, մաս կազմի՛ր Նրան աշխարհին ճանաչելի դարձնելու գործում:
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 63-65, Հռոմեացիներին 6