Դանիել 16.1-10 Հինգշաբթի | Օգոստոսի 1
որովհետև նա հավատարիմ էր, և ոչ մի հանցանք ու չար բան չգտնվեց նրա վրա։ Դան. 6.4
ՀԻՍՈՒՍԻ ՏԵՍԱՆԵԼԻ ՀԵՏՔԵՐԸ
Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները բջջային հեռախոսների մոլեկուլյար փորձաքննությունն անցկացրին՝ բացահայտելու հեռախոսի օգտատերերի բնավորության գծերն ու ապրելակերպի առանձնահատկությունները: Ի թիվս այլ բաների, նրանք հայտնաբերեցին օճառ, շամպուն, կոսմետիկա և խնամքի այլ միջոցներ, որոնք օգտագործել էին օգտատերերը. ինչպես նաև նրան կողմից սպառած սննդի, խմիչքի, դեղորայքի և կրած հագուստի տեսակը: Հետազոտության արդյունքում ստեղծվեց յուրաքանչյուր օգտատիրոջ կենսակերպի պրոֆիլը:
Բաբելոնի վերակացուները գործում էին Դանիել մարգարեի դեմ՝ մանրակրկիտ քննելով նրա կյանքը և փորձելով բացահայտել որևէ բացասական հատկանիշ կամ վատ սովորույթ։ Բայց նա հավատարմորեն ծառայեց թագավորությանը մոտ յոթանասուն տարի «և ոչ մի հանցանք ու չար բան չգտնվեց նրա վրա» (Դանիել 6.4): Դարեհ թագավորը մարգարեին որպես ղեկավար կարգեց իր բազմաթիվ կուսակալների վրա (հ. 1-2): Թերևս նախանձից ելնելով՝ մյուս պաշտոնյաներն ամեն բան անում էին Դանիելից համար։ Այնուամենայնիվ, նա պահպանեց իր անարատությունը և շարունակեց ծառայել և աղոթել Աստծուն «Նա օրը երեք անգամ ծնրադրում էր, աղոթում և գոհաբանություն էր հայտնում իր Աստծուն» (հ. 10): Ի վերջո, մարգարեն հաջողության հասավ Դարեհի թագավորության շրջանում (հ. 28):
Մեր կյանքը թողնում է տեսանելի հետքեր, որոնք ցույց են տալիս, թե ով ենք մենք և ում ենք ներկայացնում: Թեև ամենօրյա պայքարների մեջ ենք և կատարյալ չենք, սակայն մեր շրջապատի մարդիկ, քննելով մեր կյանքը, կգտնեն ազնվության և նվիրվածության տեսանելի հետքեր Հիսուսի հանդեպ, եթե հավատարմորեն քայլենք Նրա առաջնորդությամբ:
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, խնդրում եմ, օգնիր ինձ իմ ապրած կյանքով լավագույնս Քեզ ներկայացնելու: Ամեն։
Մեր կյանքը ցույց է տալիս դեպի Աստված տանող ճանապարհը: Ի՞նչ կարող ենք փոխել՝ Նրան ավելի լավ ներկայացնելու համար:
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 57-59, Հռոմեացիներին 4