Եսայի 53.1-6 Չորեքշաբթի | Հուլիսի 31
«Նա ո՛չ տեսք ուներ, ո՛չ էլ վայելչություն.... նրա վերքերով մենք բժշկվեցինք» (Ես. 53.2, 5):
Հիանալին
Ավելի քան 130 տարի Էյֆելյան աշտարակը շքեղորեն կանգնած է Փարիզի սրտում՝ որպես ճարտարապետական փայլի և գեղեցկության խորհրդանիշ: Քաղաքը հպարտորեն հռչակում է աշտարակը որպես իր շքեղության հիմնական տարր:
Այնուամենայնիվ, մինչ այն կառուցվում էր, շատերը դրա մասին քիչ էին մտածում։ Հայտնի ֆրանսիացի գրող Գի դը Մոպասանն, օրինակ, ասել է, որ այն ունի «անհեթեթ բարակ ձև, ինչպես գործարանի ծխնելույզը»։ Նա չէր կարող տեսնել դրա գեղեցկությունը, քանի դեռ անավարտ էր:
Մենք, որ սիրում ենք Հիսուսին և վստահել ենք մեր սրտերը Նրան՝ որպես մեր Փրկչի, Նրան հիանալի ենք համարում՝ գիտակցելով, թե ով է Նա և ինչ է արել մեզ համար: Այնուամենայնիվ, Եսայի մարգարեն գրել է այս խոսքերը. «Նա ո՛չ տեսք ուներ, ո՛չ էլ վայելչություն, որ նրան նայեինք, ոչ էլ այնպիսի տեսք, որ ցանկայինք» (Ես. 53.2):
Բայց Նրա անձնազոհության վեհությունը մեզ համար գեղեցկության ամենաիսկական, մաքուր ձևն է, որը մարդիկ երբևէ կիմանան և կզգան: «Նա մեր ցավերը վերցրեց, մեր վշտերը կրեց: …Բայց Նա մեր հանցանքների համար վիրավորվեց և մեր անօրենությունների համար հարվածվեց. պատիժը, որ մեզ բարօրություն* բերեց, նրա վրա ընկավ, և նրա վերքերով մենք բժշկվեցինք» (հ. 5):
Մենք երբեք չենք ճանաչի որևէ մեկին այնքան գեղեցիկ և վեհ, որքան Նա է, ով մեզ համար չարչարվեց խաչի վրա՝ իր վրա վերցնելով մեր մեղքերի համար անասելի պատիժը:
Նա Հիսուսն է: Հիասքանչ, գեղեցիկ և վեհ։ Եկե՛ք նայենք Նրան և ապրենք Նրա համար:
Աղոթք – Սիրելի՛ Հիսուս, շնորհակալ եմ ինձ համար կատարած Քո անձնուրաց զոհաբերության համար: Ամեն։
Հիսուսը հիանալի է, Նա մեր միակ հույսն է:
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 54-56 Հռոմեացիներին 3