.
2024թ., Հուլիսի 30

 

Կողոսացիներին 1.3-12                                               Երեքշաբթի | Հուլիսի 30

«Որպեսզի դուք ընթանաք, ինչպես արժանի է Տիրոջը՝ ամեն բանում նրան հաճելի լինելով» (Կող. 1.10):

 

Նշանակալից գծիկ

    Երբ պատրաստվում էի նշելու մորս ողջ կյանքի ծառայության տարիների հոբելյանը, ես աղոթում էի, որ գտնեմ ճիշտ բառեր՝ նկարագրելու նրա ծննդյան և մահվան միջև ընկած տարիների «նշանակալից գծիկը»: Ես անդրադարձա մեր հարաբերությունների լավ և ոչ այնքան լավ պահերին: Ես փառաբանեցի Աստծուն այն օրվա համար, երբ մայրս ընդունեց Հիսուսին որպես իր Փրկիչ՝ տեսնելով, որ Նա «փոխեց» ինձ: Ես շնորհակալություն հայտնեցի Աստծուն, որ օգնեց մեզ միասին աճել հավատքով, և այն մարդկանց համար, ովքեր վկայում էին, թե ինչպես է մայրս աջակցում և աղոթում իրենց համար՝ բարություն դրսևորելով նրանց հանդեպ: Իմ անկատար մայրը վայելում էր մի նշանակալից գծիկ՝ Հիսուսի համար լավ ապրած կյանք։

Հիսուսին հավատացող և ոչ մեկը կատարյալ չէ: Այնուամենայնիվ, Սուրբ Հոգին կարող է մեզ հնարավորություն տալ ընթանալ «ինչպես արժանի է Տիրոջը՝ ամեն բանում նրան հաճելի լինելով» (Կողոս. 1.10): Ըստ Պողոս առաքյալի՝ Կողոսիայի եկեղեցին հայտնի էր իր հավատքով և սիրով (հ. 3-6): Սուրբ Հոգին նրանց տվեց «հոգևոր իմաստություն» և զորացրեց, որպեսզի ամեն բարի գործով պտղաբեր լինեն և Աստծո գիտությամբ աճեն (հ. 9-10): Պողոսն աղոթում և գովաբանում էր այս հավատացյալներին, ովքեր Քրիստոսի միջոցով ունեն «փրկություն՝ մեղքերի թողություն » (h. 14):

Երբ հանձնվում ենք Սուրբ Հոգուն, մենք նույնպես կարող ենք աճել Աստծո գիտության մեջ, սիրել Նրան և մարդկանց, տարածել Ավետարանը և վայելել Հիսուսի համար լավագույնս ապրած կյանքի իմաստալից գծիկը:

Աղոթք – Սու՛րբ Հոգի, խնդրում եմ, տուր ինձ ավելի շատ հնարավորություններ տ ուրիշների հետ խոսելու Քրիստոսի մասին, մինչ ես վայելում եմ իմաստալից կյանք: Ամեն։

Ո՞ր հատկանիշներն են բնութագրում այն մարդուն, ով ապրում էր իմաստալից կյանքով: Ինչպե՞ս կարող եք նման կյանք ապրել՝ Քրիստոսի ներկայությունը վայելելով:

 

 

Աստվածաշունչը մեկ տարում         Սաղմոսներ 51-53    Հռոմեացիներին 2