.
2024թ., Հուլիսի 29

 

Դանիել 10.10-19                                                        Երկուշաբթի | Հուլիսի 29

«Քո խոսքերը լսվել են, և ես եկել եմ քո խոսքերի պատճառով» (Դան. 10.12):

Անտեսանելի Թագավորը

«Պանդուխտը» երաժշտական ներկայացում է՝ հիմնված «Պանդուխտի առաջընթացը» գրքի վրա, այլաբանություն Հիսուսին հավատացողի կյանքի մասին: Պատմվածքում դիտողին տեսանելի են դառնում հոգևոր աշխարհի բոլոր անտեսանելի ուժերը։ Թագավորի կերպարը, ով անձնավորում է Աստծուն, բեմում ներկա է գրեթե ողջ ներկայացման ընթացքում։ Նա սպիտակ հանդերձանքով է և ակտիվորեն արգելափակում է թշնամու հարձակումները, քնքշորեն գրկում նրանց, ովքեր տառապում են և խրախուսում, որ բարի գործեր անեն: Չնայած նրա անփոխարինելի դերին՝ մարդկային գլխավոր հերոսները ֆիզիկապես չեն կարող տեսնել թագավորին, այլ միայն նրա արածի արդյունքը:

Արդյո՞ք մենք ապրում ենք այնպես, կարծես Ճշմարիտ Թագավորը գործում է մեր կյանքում, նույնիսկ, երբ մենք ֆիզիկապես չենք կարող տեսնել Նրան:

Կարիքի ժամանակ Դանիել մարգարեն տեսիլք ստացավ երկնային սուրհանդակից (Դանիել 10.7), որն ուղարկվեց ի պատասխան նրա հավատարիմ աղոթքների (հ. 12): Սուրհանդակը բացատրեց, որ հոգևոր պատերազմը հետաձգել էր նրա ժամանումը և անհրաժեշտ էր երկնային օգնություն ուղարկել (հ. 13): Դանիելին հիշեցվեց, որ թեև նա չէր կարող տեսնել Աստծուն, բայց Տիրոջ հոգածության ներքո էր գտնվում: «Մի՛ վախեցիր, ո՛վ սիրելի մարդ, խաղաղությո՛ւն քեզ, զորացի՛ր, քաջասի՛րտ եղիր», - քաջալերեց նրան սուրհանդակը (հ. 19):

«Պանդուխտը» ներկայացման վերջում, երբ հերոսը, բազմաթիվ դժվարություններից հետո, հասնում է դրախտի դռներին, նա առաջին անգամ ուրախությամբ բացականչում է. «Ես տեսնում եմ Թագավորին»: Քանի դեռ երկնքում չենք տեսել Նրան նոր աչքերով, մենք փնտրում ենք Նրա գործողությունները մեր կյանքում այսօր:

Աղոթք – Արքա՛ Հիսուս, խնդրում եմ, օգնի՛ր ինձ հիշել, որ Դու մոտ ես: Ամեն։
Աստված գործում է մեր կյանքում, տեսնե՛նք այդ գործերը՝ հավատալով, որ Նա մեզ հետ է:

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում     Սաղմոսներ 49-50    Հռոմեացիներին 1