Եբրայեցիներին 13.5-8 Հինգշաբթի | Հուլիսի 25
«Քեզ չեմ թողնելու ու չեմ լքելու» (Եբր. 13.5):
Իրապես ապրել
Հազարավոր մարդիկ աղոթեցին հովիվ Էդ Դոբսոնի համար, երբ 2000 թվականին նրա մոտ ախտորոշվեց մկանների հյուծման հիվանդություն: Շատերը հավատում էին, որ երբ հավատքով աղոթում են ապաքինման համար, Աստված անմիջապես կպատասխանի: Այս հիվանդության դեմ տասներկու տարի պայքարելուց հետո, Էդի մոտ առաջացավ մկանների ատրոֆիա: Մի օր Էդին հարցրին, թե արդյո՞ք հարցնում է Աստծուն իր վիճակի մասին, ինչու՞ չի ապաքինվում: «Դրական պատասխան չի կարող լինել, ուստի ես չեմ հարցնում», - պատասխանեց նա: Նրա կինը՝ Լորնան ավելացրեց. «Եթե դուք միշտ տարված եք պատասխաններ ստանալ ձեր բոլոր հարցերի համար, իրականում չեք կարող ապրել»։
Էդի և Լորնայի խոսքերում ակնածանք կար Աստծո հանդեպ: Նրանք գիտեին, որ Նրա իմաստությունն ավելի մեծ էր, քան իրենցը: Այդուհանդերձ, Էդը խոստովանում էր. «Ես գրեթե անհնար եմ համարում չանհանգստանալ վաղվա օրվա մասին»։ Նա հասկանում էր, որ հիվանդությունը կբերի հաշմանդամության բարձրացման, և չգիտեր, թե հաջորդ օրն ինչ նոր խնդիր կարող էր բերել։
Որպեսզի օգնի ինքն իրեն կենտրոնանալ ներկայի վրա, Էդն այս աստվածաշնչյան համարները փակցրեց իր մեքենայում, լոգարանի հայելու վրա և իր մահճակալի կողքին. «Տերն ասում է. «Քեզ չեմ թողնելու ու չեմ լքելու»։ Այնպես որ համարձակվում ենք ասել. «Տերն է իմ օգնականը, և ես չպիտի վախենամ. մարդն ինձ ի՞նչ կարող է անել» (Եբր. 13.5-6): Ամեն անգամ, երբ նա սկսում էր անհանգստանալ, նա կրկնում էր այս համարները՝ օգնելու իրեն նորից կենտրոնացնել իր մտքերը ճշմարտության վրա:
Ոչ ոք չգիտի, թե ինչ է բերելու հաջորդ օրը։ Միգուցե Էդի պրակտիկան կօգնի մեզ մեր անհանգստությունները վերածել վստահելու հնարավորությունների:
Աղոթք – Հա՛յր, օգնիր ինձ հիշել, որ դու ամենագետ Աստված ես: Խնդրում եմ՝ սովորեցրու՛ ինձ վստահել Քեզ: Ամեն։
Աստծո Խոսքն օգնում է մեզ կենտրոնանալ այսօրվա վրա և չանհանգստանալ վաղվա համար:
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 37-39 Գործք 26