Ղուկաս 15.11-13, 17-24 Երեքշաբթի | Հուլիսի 23
«…ուտենք, ուրախ լինենք» (Ղուկ. 15.23):
Տոնելու ժամանակն է
Վիրջինիայ նահանգի մեր նախկին եկեղեցին մկրտություն էր կատարում Ռիվաննա գետում, որտեղ հաճախ եղանակը տաք էր, բայց ջուրը՝ սառցապատ: Կիրակնօրյա ծառայությունից հետո մենք ավտոշարասյունով գնում էինք դեպի քաղաքային այգի, շուրջը ֆրիսբի էին խաղում, իսկ երեխաները շտապում էին խաղահրապարակ: Բավականին դիտարժան պահ էր, երբ հավաքվում էինք գետի ափին: Կանգնելով սառցե ջրի մեջ՝ ես ընթերցում էի Սուրբ Գիրքը և մկրտվողներին ընկղմում Աստծո սիրո այս շոշափելի արտահայտման մեջ: Ծափահարություններ էին հնչում, երբ նրանք դուրս էին գալիս ջից՝ մինչև ոսկորները թաց: Ափ բարձրանալով՝ ընկերներն ու հարազատները գրկում էին նոր մկրտվածներին: Արդյունքում բոլորը թրջվում էին։ Ապա շարունակում էինք տոնակատարությունը սեղանի շուրջ. տորթ, հյութեր և խորտիկներ: Կողքից հետևողները ոչ միշտ էին հասկանում, թե ինչ է կատարվում, բայց գիտեին, որ տոն է։
Ղուկաս 15-ում Հիսուսի անառակ որդու պատմությունը (հ. 11-32) ցույց է տալիս, որ ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը վերադառնում է տուն՝ Աստծո մոտ, տոնակատարություն է տեղի ունենում: Ամեն անգամ, երբ ինչ-որ մեկն այո է ասում Աստծո հրավերին, ուրախանալու առիթ է: Առակում, երբ հորը լքած որդին վերադարձավ, հայրն ասաց. «Հայրն իր ծառաներին ասաց. "Իսկույն բերե՛ք լավագույն պատմուճանը ու հագցրե՛ք նրան, մատին մատանի՛ դրեք և ոտքերին՝ կոշիկներ։ Բերե՛ք պարարտ եզը, մորթե՛ք. ուտենք, ուրախ լինենք,» (հ. 22-23): Եվ բոլորը, ովքեր ներկա էին, միացան տոնակատարությանը և սկսեցին ուրախանալ, որովհետև տոնելու մեծ առիթ էր (հ. 24):
Աղոթք – Սիրելի Աստվա՛ծ, ես տոնելու շատ առիթներ ունեմ, և այդ ուրախությունը գալիս է Քեզնից, որ գործում ես իմ կյանքում: Ամեն:
Մեր կյանքում Աստծո կողմից տեղի ունեցող փոփոխությունները տոնելու մեծ առիթ են:
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 33-34 Գործք 24