.
2024թ., Հուլիսի 22

 

 

Եփեսացիներին 2.4-10                                             Երկուշաբթի | Հուլիսի 22

«Արդ ով բարին իմանա ու չանի, նրա համար մեղք է» (Հակ. 4.17):

 

Բարու գործիքներ

Հանցագործին բերման ենթարկած ոստիկանը հարցրեց նրան, թե ինչու է նա հարձակվել մեկի վրա այդքան ականատեսների աչքի առաջ: Արձագանքը զարմանալի էր. «Ես գիտեի, որ նրանք ոչինչ չեն անի. մարդիկ երբեք դա չեն անում»: Այս մեկնաբանությունն արտացոլում է այն, ինչ կոչվում է «մեղքի գիտակցություն»՝ հանցագործությունն անտեսելու որոշում, նույնիսկ երբ գիտես, որ այն կատարվում է:

Հակոբոս առաքյալն անդրադարձավ այս տեսակի մեղքի գիտակցմանը, երբ ասաց. «Արդ ով բարին իմանա ու չանի, նրա համար մեղք է» (Հակոբոս 4.17):

Աստված ստեղծեց մեզ, որպեսզի աշխարհում լինենք բարության ուղեկցորդներ: Եփեսացիներին ուղղված նամակում ասվում է. «Որովհետև մենք Աստծո գործն ենք՝ ստեղծված Քրիստոս Հիսուսով բարի գործեր անելու համար, որոնք Աստված նախօրոք պատրաստեց մեզ համար քայլելու համար»( Եփես. 2.10): Այս բարի գործերը մեր փրկության պատճառ չեն. ավելի շուտ, դրանք արդյունք են այն բանի, որ մեր սրտերը փոխվել են Աստծո Սուրբ Հոգու կողմից մեր կյանք մտնելու միջոցով: Հոգին մեզ նույնիսկ հոգևոր պարգևներ է տալիս, որպեսզի պատրաստի մեզ անելու այն բաները, որոնց համար Աստված ստեղծել է մեզ (Ա Կորնթ. 12.1-11):

Որպես Աստծո ձեռքի գործ՝ եկե՛ք հնազանդվենք Նրա Խոսքին և Հոգու անմիջական ներգործությանը, որպեսզի կարողանանք լինել Նրա բարի գործիքները մի աշխարհում, որը խիստ Նրա կարիքն ունի։

Աղոթք – Սիրո՛ղ Աստված, շնորհակալ եմ Քեզ փրկության համար, որ Դու տվել ես որպես շնորհով ձրիաբար տրված պարգև: Խնդրում եմ, տու՛ր ինձ քաջություն և իմաստություն՝ իմանալու, թե ինչպես կարող եմ լավագույն կերպով ծառայել Քեզ և ուրիշներին: Ամեն։

Կորնթացիներին ուղղված առաջին նամակում խոսվում է հոգևոր պարգևների մասին (12.1–11), որ տրված են մեզ Սուրբ Հոգու կողմից: Ինչպե՞ս կարող ենք դրանք ճիշտ գործածել:

 

 

Աստվածաշունչը մեկ տարում                  |           Սաղմոսներ 31-32    Գործք 23.16-35