.
2024թ., Հուլիսի 21

 

Գործք Առաքելոց 11.19-30                                                Կիրակի | Հուլիսի 21

«Բազում ժողովուրդ միացավ Տիրոջը հավատացողներին» (Գործք 11.24)։

 

Հաղթանակի գոլը

2023 թվականի փետրվարի 5-ին Քրիստիան Աթսուն Թուրքիայում կայացած խաղում խփեց իր ֆուտբոլային թիմի հաղթական գոլը։ Լինելով աստղային միջազգային խաղացող՝ նա սովորել էր այս սպորտաձևը՝ մանկուց ոտաբոբիկ վազելով իր հայրենի երկրում՝ Գանայում: Քրիստիանը հավատում է Քրիստոսին. «Հիսուսն ամենալավ բանն է, որ երբևէ եղել է իմ կյանքում», - ասում է նա: Աթսուն Աստվածաշնչի համարներ է հրապարակում սոցիալական ցանցերում, բացահայտորեն խոսում իր հավատքի մասին և կիրառում այն գործնականում՝ ֆինանսական օգնություն ցուցաբերելով որբերի համար նախատեսված դպրոցին:

Նրա հաղթական գոլի հաջորդ օրն ավերիչ երկրաշարժը ցնցեց Անթաքիա քաղաքը, որը ժամանակին աստվածաշնչյան Անտիոք քաղաքն էր։ Քրիստիան Աթսուի բնակելի շենքը փլուզվեց, և նա գնաց իր Փրկչի մոտ:

Երկու հազար տարի առաջ Անտիոքն էր վաղ եկեղեցու աղբյուրը. «Աշակերտներն առաջին անգամ Անտիոքում «քրիստոնյա» անվանվեցին» (Գործք 11.26): Առաքյալներից մեկը՝ Բառնաբասը, որը նկարագրված է որպես «Սուրբ Հոգով ու հավատով լցված մարդ» (հ. 24), մեծ դեր ունեցավ մարդկանց դեպի Քրիստոսը բերելու գործում. «բազում ժողովուրդ միացավ Տիրոջը հավատացողներին» (հ. 24):

Մենք նայում ենք Քրիստիան Աթսուի կյանքին ոչ թե նրան կուռք դարձնելու, այլ նրա օրինակում հնարավորություն տեսնելու համար: Անկախ նրանից, թե ինչպիսին են մեր կյանքի հանգամանքները, մենք չգիտենք, թե երբ Աստված մեզ կտանի Իր հետ լինելու: Մենք պետք է ինքներս մեզ հարցնենք, թե ինչպես կարող ենք լինել Բառնաբաս կամ Աթսու՝ ցույց տալով ուրիշներին Քրիստոսի սերը:

Աղոթք – Սիրելի՛ Հայր, աղոթում եմ, որ առիթ տաս հավատքս բաժնեկցելու ուրիշների հետ: Ամեն։

Բառնաբաս եղի՛ր ուրիշների համար և օգտագործի՛ր Քրիստոսի մասին խոսելու բոլոր հնարավորությունները:

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում    |   Սաղմոսներ 29-30    Գործք 23.1-15