.
2024թ., Հուլիսի 20

 

Առակներ 15.1-9                                                             Շաբաթ | Հուլիսի 20

«Մահն ու կյանքը լեզվի ձեռքին են» (Առ. 18.21)։

 

Խոսքերի համար պատասխանատու լինել

Գրեթե միշտ ողբերգությունից հետո մեղադրվող հաստատություններն չեն ընդունում իրենց հանցանք: Սակայն 17 տարեկան աշակերտի ինքնասպանությունից մեկ տարի անց հեղինակավոր դպրոցը խոստովանեց, որ թերացել է երեխային պաշտպանելու հարցում: Նա բազմիցս վիրավորանքների և բռնության էր ենթարկվել, սակայն դպրոցի ղեկավարությունը՝ հակառակ որ տեղյակ էր, ոչինչ չէր ձեռնարկել պաշտպանելու համար: Սակայն այս ողբերգական դեպքից հետո դպրոցը, ընդունելով մեղքի իր բաժինը, պարտավորվեց պայքարել այս ցավալի երևույթի դեմ՝ հանուն աշակերտների հոգեկան առողջության:

Սպառնալիքը, վիրավորանքն ու վախը տարածվում են նաև մեր խոսքերի միջոցով: Աստվածաշունչը մեզ սովորեցնում է երբե՛ք անլուրջ չվերաբերվել խոսքի ազդեցությանը: Առակաց գրքում ասվում է. «Մահն ու կյանքը լեզվի ձեռքին են» (Առ. 18.21): Մեր խոսքը կարող է կա՛մ բարձրացնել, կա՛մ ջախջախել: Ամենավատ պարագայում մեր դաժան խոսքերը կարող են բառացիորեն մահվան պատճառ դառնալ:

Յուաքանչյուրիս արտաբերած խոսքերը ցույց են տալիս մեր իմաստուն կամ հիմար լինելը (Առ. 15.2): Մենք իմաստությամբ կլցվենք, եթե մոտենանք Աստծուն՝ իմաստության կենսատու աղբյուրին (Առ. 3.13, 17-19):

Բոլորս պատասխանատվություն ունենք լրջորեն մտածելու մեր խոսքերի ազդեցության մասին: Հոգ տանենք և պաշտպանենք նրանք, ովքեր վիրավորանք ունեն իրենց ներսում:

Կարոտը դաժան հնարք է խաղում մտքի հետ՝ ստիպելով քեզ տենչալ այն, ինչ նախկինում եղել է: Բաց մի՛ թողեք այն, ինչ Աստված անում է հենց հիմա: Նա կպահի Իր խոստումները։

Աղոթք – Հա՛յր, թո՛ղ խոսքերս օրհնություն դառնան մարդկանց կյանքում: Ամեն։

Անզգույշ ասված խոսքերը կարող են վնաս պատճառել: Աչալուրջ լինենք, որ չվնասենք մարդկանց:

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում  |  Սաղմոսներ 26-28   Գործք 22