.
2024թ., Հուլիսի 19

 

Հակոբոս 2.3-6                                                                 Ուրբաթ | Հուլիսի 19

«Բայց այս գանձն ունենք կավե անոթներում» (Բ Կորնթ. 4.7):

 

Կոտրված լինելը որպես օրհնություն

     Նրա ձեռքը կոտրված է և քայլում է գավազանով, սակայն շուրջ վեց տասնամյակ կատարած նրա հոգևոր հովվությունը վկայում է այն մասին, որ նրա ապավենն Աստված է՝ իր ուժի աղբյուրը:

1993 թ. Վերապատվելի Ուիլյամ Բարբերի մոտ ախտորոշվեց ողնաշարի լուրջ հիվանդություն: Նրան սառնասրտորեն ասացին, որ այլ աշխատանք գտնի, քանի որ եկեղեցին այլևս չի ցանկանում, որ հաշմանդամ մեկը լինի իրենց հովիվը: Բայց Բարբերը հաղթահարեց այս վիրավորական ակնարկը: Աստված նրա միջոցով գործում էր անարժան, անտեսված մարդկանց կյանքում փոփոխություն բերելու համար:

Թեև աշխարհը կարող է լիովին չպատկերացնել ինչպես վարվել հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ, բայց Աստված գիտի:

Նրանք, ովքեր գնահատում են գեղեցկությունն ու ներկայանալի տեսքը, որ կարելի է գնել դրամով, կարող են չնկատել այն դրականը, որ կա աղքատ, հաշմանդամ և կոտրված մարդկանց մեջ: Հակոբոսի թղթում գրված է. «Աստված այս աշխարհի աղքատներին ընտրեց, որոնք հավատով հարուստ են ու ժառանգորդները այն արքայության, որ Աստված խոստացավ իրեն սիրողներին» (Հակ. 2.5): Երբ առողջությունը կամ ուժը նվազում է, մարդու հավատքը չպետք է տկարանա: Աստծո զորությամբ կարող է հակառակը լինել. մեր տկարությունը կարող է պատճառ դառնալ Աստծո հանդեպ վստահության ամրապնդմանը: Տկարությունն Աստծո կողմից կարող է գործածվել աշխարհին բարիք բերելու համար:

Աղոթք – Փրկի՛չ Աստված, թո՛ղ փառավորեմ քեզ նույնիսկ իմ տկարության մեջ։ Ամեն։

Մեր տկարություններն օգտագործենք մարդկանց քաջալերելու համար:

 

 

 Աստվածաշունչը մեկ տարում  |   Սաղմոսներ 23-25   Գործք 21.18-40