Եսայի 40.27-31 Հինգշաբթի | Հուլիսի 18
«Բայց Տիրոջն ապավինողները կնորոգվեն ուժով, արծիվների պես թևերով վեր կսլանան, կվազեն և չեն հոգնի, կգնան և չեն նվաղի» (Ես. 40.31):
Նորոգվե՛նք Տիրոջ ուժով
Մեր տնից մի քանի մղոն հեռավորության վրա գտնվող ծառի վրա արծիվների մի զույգ հսկա բույն էր շինել: Շատ չանցած՝ հսկայական թռչունները ձագեր ունեցան: Նրանք միասին խնամում էին իրենց ձագերին մինչ այն օրը, երբ արծիվներից մեկը դժբախտ պատահարի հետևանքով սատկեց: Մի քանի օր շարունակ մայր արծիվը վեր ու վար թռչելով՝ կարծես իր կորցրած կողակցին էր փնտրում: Ի վերջո արծիվը վերադարձավ ձագերի մոտ՝ ստանձնելով նրանց մեծացնելու ամբողջ պատասխանատվությունը:
Միայնակ ծնող լինելը մեծ դժվարություն է: Երեխա ունենալու բերկրանքն այս դեպքում զուգորդվում է նյութական ու զգացմունքային ճնշումներով: Բայց հույս կա այս կարևոր դերը ստանձնած մարդկանց համար. Աստված մեզ հետ է, երբ մենք ուժասպառ և հուսահատված ենք: Նա ամենակարող և ամենազոր է և երբեք չի փոխվում, Նրա զորությունն անսպառ է: Մենք կարող ենք վստահ լինել Աստվածաշնչի ճշմարտության վրա. «Բայց Տիրոջն ապավինողները կնորոգվեն ուժով, արծիվների պես թևերով վեր կսլանան, կվազեն և չեն հոգնի, կգնան և չեն նվաղի» (Ես. 40.31): Մեր սահմաններից դուրս գալով՝ չենք վնասվի, քանի որ կարող ենք ապավինել Աստծուն, ով ունակ է գերբնական ձևով մեզ վերալիցքավորել: Նրա վրա հույս դնելը թույլ կտա մեզ քայլել, չթուլանալ և արծիվների պես վեր սլանալ:
Աղոթք – Երկնավո՛ր Հայր, չեմ կարող ինքնուրույն կառավարել կյանքս, ես Քո կարիքն ունեմ, զորացրուշ գերբնական զորությամբդ: Ամեն։
Մեր կյանքում շատ ճնշող հանգամանքներ կան, սակայն Աստված քաջալերում է Իր ուժով նորոգվելու:
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 20-22 Գործք 21.1-17