.
2024թ., Հուլիսի 17

 

Ելք 7.1-13                                                                Չորեքշաբթի | Հուլիսի 17

«Մովսեսն ութսուն տարեկան էր, իսկ Ահարոնը՝ ութսուներեք տարեկան, երբ նրանք խոսեցին փարավոնի հետ» (Ելք 7.7):

 

Դարեդար

Տեխաս նահանգում երկու ութսունամյա կին ութսուն օրվա մեջ ամբողջացրին աշխարհի շուրջ իրենց ճամփորդությունը՝ հայտնվելով լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Քսաներեք տարվա լավագույն ընկերները ճամփորդեցին աշխարհի յոթ մայրցամաքով: Մեկնարկելով Անտարկտիդայից՝ ուղտեր հեծնեցին Եգիպտոսում, տանգո պարեցին Արգենտինայում, սահնակ վարեցին Հյուսիսային բևեռում: Նրանք այցելեցին 18 երկիր՝ ներառյալ  Հնդկաստան, Նեպալ, Բալի, Ճապոնիա, Հռոմ և ավարտեցին իրենց ճամփորդությունն Ավստրալիայում: Այսպիսով զույգը ցանկանում էր ոգեշնչել ապագա սերունդներին՝ անկախ իրենց տարիքից վայելել կյանքը՝ աշխարհի շուրջ ճամփորդելով:

Ելից գրքում կարդում ենք երկու ութսուն տարեկանը բոլորած մարդկանց մասին, ովքեր կոչում ստացան Աստծուց կյանքի այլ տեսակի արկածախնդրության համար: Աստված կոչ արեց Մովսեսին գնալ փարավոնի մոտ և պահանջել, որ գերությունից ազատ արձակի Աստծո ժողովրդին: Մովսեսին աջակցելու համար Աստված ուղարկեց նրա եղբորը՝ Ահարոնին. «Մովսեսն ութսուն տարեկան էր, իսկ Ահարոնը՝ ութսուներեք տարեկան, երբ նրանք խոսեցին փարավոնի հետ» (Ելք 7.7):

Այսպիսի հանձնարարությունը կարող էր սարսափելի թվալ նման տարիքի պարագայում, բայց Տերն ընտրեց հենց այս եղբայրներին, և նրանք հետևեցին Աստծո տված հրահանգին. «Մովսեսն ու Ահարոնը մտան փարավոնի մոտ և արեցին այնպես, ինչպես պատվիրել էր Տերը» (հ. 10):

Անկախ մեր տարիքից՝ երիտասարդ թե ծեր, Մովսեսի և Ահարոնի նման եկե՛ք հետևենք Աստծո կոչին, որտեղ էլ որ Նա առաջնորդի:

Աղոթք – Սիրելի՛ Աստված, թո՛ղ որ հետևեմ Քեզ կյանքիս բոլոր օրերում: Ամեն։

Ինչպե՞ս ես տեսել Աստծո հավատարմությունը կյանքիդ մեջ: Կարո՞ղ ես նույն կերպ ծառայել Նրան:

 

  

 

Աստվածաշունչը մեկ տարում                 |            Սաղմոսներ 18-19    Գործք 20.17-38