.
2024թ., Հուլիսի 16

 

Բ Տիմոթեոսին 2.8-13                                                    Երեքշաբթի | Հուլիսի 16

«Հավաստի է այս խոսքը. «Եթե նրա հետ մեռանք, նրա հետ էլ կապրենք»» (Բ Տիմ. 2.11):

 

Նորություններ, որ արժի նշել

Ավելի քան երկու դար Մեթոդիստների Հոգևոր երգարանի մեջ առաջին էջին դրված է «Ո՜հ հազար լեզուներ՝ երգելու համար» երգը: Չարլզ Ուեսլիի գրած այս երգը, որ նախապես վերնագրված էր «Որևէ մեկի դարձի գալու օրվա համար», ստեղծվեց՝ հիշատակելու Հիսուս Քրիստոսին ընդունելուց հետո իր հավատքի կյանքի արմատական վերափոխումը: Երգը բաղկացած է 18 հատվածից, որոնք նկարագրում են Աստծո ողորմությունը նրանց հանդեպ, ովքեր ապաշխարում և հետևում են Քրիստոսին:

Տիմոթեոսին ուղղված նամակում Պողոսը քաջալերում է Տիմոթեոսին՝ անսասան մնալ իր հավատքի մեջ և համառորեն բաժնեկցել այն: Նա գրում է. «Ըստ իմ քարոզած Ավետարանի, որի համար չարչարվում եմ, մինչև անգամ շղթայված եմ չարագործի պես, բայց Աստծու խոսքը շղթայված չէ» (Բ Տիմ 2.8-9): Պողոսը հիշեցնում է Տիմոթեոսին նաև բարի լուրի մասին. «Հիշի՛ր մեռելներից հարություն առած Հիսուս Քրիստոսին՝ Դավթի սերնդից» (հ. 8), ով եկավ ո՛չ թե իշխելու, այլ ծառայելու և ի վերջո մեռնելու աշխարհի մեղքերի համար, որպեսզի խաղաղություն ունենանք Աստծո հետ: Մահը չհաղթեց և Հիսուսը հարություն առավ գերեզմանից:

Պողոսն ամփոփում է խոսքը՝ ասելով, «Աստծու խոսքը շղթայված չէ» (հ. 9). Այն կարող է թափանցել նույնիսկ այն վայրերը, ուր մահը կարծես հաղթած է. բանտի խցեր, հիվանդասենյակներ, գերեզմաններ: Քրիստոսով մեջ հույս կա բոլոր մարդկանց համար: Սա հիւշատակելու արժանի լուր է:

Աղոթք֊ -Հա՛յր, շնորհակալ եմ, որ փրկություն շնորհեցիր՝ հնարավորություն տալով բարի լուրը բաժնեկցել բոլորի հետ։ Ամեն։

Ի՞նչ նշանակություն ունի բարի լուրը քո կյանքում: Ու՞մ հետ կարող ես այսօր բաժնեկցել դրա մասին:

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում           Սաղմոսներ 16-17    Գործք 20.1-16