.
2024թ., Հուլիսի 15

 

Կողոսացիներին 4.2-6, 12-13                             Երկուշաբթի | Հուլիսի 15

«Մշտապես աղոթե՛ք ու գոհունակությամբ արթո՛ւն կացեք նրա մեջ» (Կող. 4.2):

 

Հարատևել աղոթքի մեջ

«Ե՛ս հիսուն տարի է աղոթում եմ քեզ համար»,- ասաց տարեց կինը: Ընկերս՝ Լուն, խոր երախտագիտությամբ նայեց կնոջ աչքերի մեջ: Լուն այցելել էր Բուլղարիայի գյուղերից մեկը, որտեղ նրա հայրը ծնվել ու ապրել էր մինչև դեռահաս տարիքը: Կինը, ով հավատում էր Քրիստոսին, բնակվում էր Լուի տատիկի և պապիկի հարևանությամբ: Նա սկսել էր աղոթել Լուի համար, մայրցամաքից այն կողմ նրա ծննդյան լուրը լսելով: Այժմ՝ ավելի քան կես դար հետո, Լուն աշխատանքի բերումով գյուղ էր այցելել, և մինչ այնտեղ էր, մի խումբ մարդկանց հետ խոսեց իր հավատքի մասին: Լուն երեսուն տարեկանում էր որոշում կայացրել հետևել Քրիստոսին: Եվ այժմ զարմանքով նայում էր այն կնոջը, ում հարատև աղոթքները տարիների ընթացքում նպաստել էին իր որոշմանը:

Մենք այստեղ՝ երկրի վրա, երբեք չենք իմանա մեր աղոթքների ամբողջական ազդեցության մասին: Բայց Աստվածաշունչը մեզ հետևյալ խորհուրդն է տալիս. «Մշտապես աղոթե՛ք ու գոհունակությամբ արթո՛ւն կացեք նրա մեջ» (Կող. 4. 2): Երբ Պողոսը գրեց այս խոսքերը Կողոսիայի հավատացյալներին, նաև խնդրեց նրանց իր համար աղոթեն, որպեսզի Աստված բացի դուռը իր ուղերձի համար, ուր որ ինքը գնա (հ. 3):

Երբեմն կարող ենք մտածել, որ չունենք աղոթքի այդ հոգևոր պարգևը: Բայց Աստվածաշնչի մեջ թվարկված բոլոր հոգևոր պարգևների մեջ չկա աղոթքը: Թերևս ա՛յն պատճառով, որ Աստված ցանկանում է՝ մեզնից յուրաքանչյուրը հավատարմորեն ու հարատև աղոթի:

Աղոթք Սիրելի՛ Հայր, օգնի՛ր հարատևեմ աղոթքներիս մեջ՝ այդպիսով օրհնելով նաև ուրիշներին: Ամեն։

Մտածե՛նք, ո՞վ այսօր ունի մեր աղոթքի կարիքն:

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում             Սաղմոսներ 13-15    Գործք 19.21-41