Սաղմոս 133 Կիրակի | Հուլիսի 14
«Ինչքա՜ն բարի և ինչքա՜ն ցանկալի է, որ եղբայրները բնակվում են միասին, իրար հետ» (Սաղմ. 133.1):
Ավելի լավ է միասին լինել Քրիստոսով
Բժշկուհի Թիֆանի Գոլսոնը ականատես է եղել, թե ինչպես է հանցագործությունը շատ առումներով ազդել Միսսուրի նահանգի իր փոքրիկ քաղաքի՝ Սենթ Լուիսի սովորական առօրյայի վրա: Այնուամենայնիվ, մինչև 2023 թվականը քաղաքում գրանցվել է սպանությունների 31 տոկոս նվազում և ընդհանուր հանցագործության 37 տոկոս նվազում: Ո՞րն է պատճառը՝ համագործակցությունը. քաղաքի հասարակական անվտանգության թիմը՝ ներառյալ նահանգային և քաղաքային ոստիկանությունը, քաղաքային դպրոցական շրջանը և կրոնական կազմակերպությունը, իրենց համատեղ ջանքերը գործի դրին՝ կոտրելու հանցագործության շղթան՝ հանուն քաղաքացիներ:
«Մենք ասում ենք, որ սա ամուսնություն է», - ասաց դոկտոր Գոլսոնը, և քաղաքի գործընկերության բոլոր անդամները միացան՝ օգնելու քաղաքացիներին: Դպրոցական շրջանի առողջության կենտրոնը, որը նա ղեկավարում էր, օգտագործում էր դպրոցի սոցիալական աշխատողների, բուժքույրերի և այլ աշխատակիցների կարողությունները՝ աջակցելու հանցագործությունից կամ դժբախտ պատահարներից տուժած երեխաներին: Այլ հաստատություններ նույնպես ներդրեցին իրենց ներուժը: Ոստիկանությունը պարտավորվեց ավելի շատ խոսել փողոցում գտնվող մարդկանց հետ և լսել:
Սաղմոսերգու Դավիթը գրեց. «Ինչքա՜ն բարի և ինչքա՜ն ցանկալի է, որ եղբայրները բնակվում են միասին, իրար հետ» (Սաղմոս 133.1)։ Դավիթը նկատի ուներ այն մարդկանց, ովքեր միավորվում են Աստծո հանդեպ հավատքով։ Քաղաքականությունն ու վարդապետությունները չեն կարող բաժանել մեզ, քանի որ մեկ ենք Քրիստոսով: Այս հայեցակարգը կարող է անհասանելի թվալ, բայց սրանով կօրհնվեն բոլորը: Միմյանց մասին հոգալը հրաշալի նպատակ է հավատացյալների համար, հատկապես մեր քաղաքներում, որոնք խիստ կարիք ունեն Քրիստոսի սիրո:
Աղոթք – Հա՛յր, խնդրում եմ, օգնիր ինձ Հոգուդ զորությամբ գործել իմ համայնքում, որ միաբան լինենք: Ամեն։
Որտե՞ղ կա միաբանության պակաս։ Ինչպե՞ս կարող ենք լրացնել այդ պակասը:
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 10-12 Գործք 19.1-20