.
2024թ., Հուլիսի 9

 

Գործք Առաքելոց 8.29-39                                            Երեքշաբթի | Հուլիսի 9

«Ահա ջուր. ի՞նչն է ինձ արգելում, որ մկրտվեմ» (Գործք 8.36):

 

Ես կարո՞ղ եմ պատկանել Աստծո ընտանիքին

Դերասանուհի Սալի Ֆիլդը վերջապես ստացավ այն, ինչին բոլորս ենք փափագում: Երբ նա 1985 թ.-ին արժանացավ իր երկրորդ Օսկարին, իր շնորհակալական խոսքում դերասանուհին բացականչեց. «Ամեն բանից առավել ես ցանկանում էի վաստակել ձեր հարգանքը: Առաջին անգամ ես դա չզգացի։ Բայց այս անգամ ես դա զգում եմ։ Եվ ես չեմ կարող ժխտել այն փաստը, որ դուք ինձ սիրում եք հենց հիմա, դուք ինձ հավանում և ընդունում եք»:

Եթովպացի ներքինին նույնպես զարմացած էր իրեն տրված ընդունելությունից: Որպես հեթանոս և ներքինի՝ նա արտոնություն չուներ մուտք գործել տաճարի ներքին գավիթներ (Եփես. 2.11-12; Բ Օրենք 23.1): Այդուհանդերձ, նա շատ էր ցանկանում, որ իրեն էլ ընդգրկեն։ Փիլիպպոսը նրան գտավ ուխտագնացությունից Երուսաղեմ վերադառնալիս (Գործք 8.27): Իր կառքում նստած՝ Եսայի մարգարեի գիրքն էր կարդում, որտեղ գրված էր. «Ներքինիներին, որոնք պահում են իմ շաբաթները, ընտրում այն, ինչը հաճելի է ինձ, և կառչած են մնում իմ ուխտին, ես նրանց ձեռք և անուն պիտի տամ իմ տանն ու իմ պարսպի ներսում, և դա ավելի լավ կլինի, քան որդիներ և դուստրեր։ Ես նրանց հավիտենական անուն կտամ, որ չի ջնջվի» (Եսայի 56.4-5): Եթովպացու մոտ հարց առաջացավ՝ ինչպե՞ս կարող էր դա տեղի ունենալ: Այն ժամանակ Փիլիպպոսը «նրան ավետարանեց Հիսուսի մասին», և մարդը պատասխանեց. «Ահա ջուր. ի՞նչն է ինձ արգելում, որ մկրտվեմ» (Գործք 8.35-36)։

Փիլիպպոսը նրան պատասխանեց. «Եթե ամբողջ սրտով հավատում ես, կարող ես մկրտվել»: Նա հարցրեց՝ իսկապե՞ս իրեն կթույլատրվի ներս մտնել, ինքը կարո՞ղ է մկրտվել և պատկանել Աստծո ընտանիքին: Փիլիպպոսը մկրտեց նրան որպես նշան, որ Հիսուսն իր մարմնով վերացրել է թշնամությունը (Եփես. 2.14):

Հիսուսը միավորում է բոլոր նրանց, ովքեր ետ են կանգնում մեղքից և վստահում են Նրան: Ներքինին «ուրախությամբ գնաց իր ճանապարհով» (Գործք 8.39): Նա վերջնականապես և ամբողջությամբ պատկանում էր Աստծուն:

ԱղոթքՍիրելի՛ Հիսուս, ես պատկանում եմ Աստծուն և Նրա ընտանիքին, քանի որ պատկանում եմ Քեզ: Ամեն։

Հիսուսին բոլոր հավատացողները պատկանում են Նրա ընտանիքին և մկրտությունն արտաքին փաստն ու ապացույցն է այդ ճշմարտության:

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում            |            Հոբ 38-40    Գործք 16.1-21