Մատթեոս 25.31-40 Երկուշաբթի | Հուլիսի 8
«Ե՞րբ քեզ հիվանդ տեսանք կամ բանտում ու քեզ այցելեցինք» (Մատթ. 25.39):
Ծառայել Քրիստոսին
1800-ականների սկզբին Էլիզաբեթ Ֆրայը սարսափած էր Լոնդոնի կանանց բանտի պայմաններից: Կանանց ու նրանց երեխաներին ստիպում էին քնել սառը քարե հատակին՝ չտրամադրելով նույնիսկ անկողնային պարագաներ։ Էլիզբեթը սկսեց ժամանակ առ ժամանակ այցելել բանտարկյալներին և տարիների ընթացքում մեծ փոփոխություններ իրականացրեց՝ տրամադրելով հագուստ, բացելով դպրոց և սովորեցնելով Աստվածաշունչը։ Բայց շատերը տեսան ամենամեծ ազդեցությունը նրա սիրառատ ներկայության և հույսի հստակ ուղերձների մեջ:
Իր գործողություններում նա հետևում էր կարիքավորներին ծառայելու Հիսուսի հրավերին: Օրինակ, Ձիթենյաց լեռան վրա եղած ժամանակ Քրիստոսը պատմեց մի քանի պատմություն վերջին օրերի, այդ թվում՝ արդարների «հավիտենական կյանքը» ժառանգելու մասին (Մատթ. 25.46): Այս պատմության մեջ Թագավորն ասում է արդարներին, որ նրանք իրեն ուտելիք, տվեցին, ծարավը հագեցրին, ներս հրավիրեցին, խնամեցին և այցելեցին Նրան բանտում (հ. 35-36): Երբ նրանք չեն հիշում, որ այդպես են վարվել, Թագավորը պատասխանում է. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. քանի որ իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք, ի՛նձ արեցիք»:
Հրաշալի է, որ Սուրբ Հոգու ներգործությամբ ծառայելով ուրիշներին՝ ծառայում ենք Հիսուսին: Մենք կարող ենք հետևել Էլիզաբեթ Ֆրայի օրինակին, բայց նաև կարող ենք ծառայել տանը, օրինակ՝ բարեխոսական աղոթքի կամ քաջալերական ուղերձներ ուղարկելու միջոցով: Հիսուսը ողջունում է Իր հանդեպ մեր սերը, երբ մենք օգտագործում ենք մեր հոգևոր շնորհներն ու տաղանդները՝ օգնելու ուրիշներին։
Աղոթք – Սիրելի՛ Հայր, ցու՛յց տուր, թե որտեղ կարող եմ կիրառել իմ սերն այսօր: Ամեն։
Ինչպե՞ս կարող ենք օգնել կարիքավորներին՝ այդպիսով մեր սերը ցուցաբերելով Հիսուսի հանդեպ:
Աստվածաշունչը մեկ տարում | Հոբ 36-37 Գործք 15.22-41