Բ Կորնթացիներին 10.3-6 Շաբաթ | Հուլիսի 6
«Քանզի մեր մարտի զենքերը մարմնավոր չեն, այլ զորավոր են Աստծով» (Բ Կորնթ. 10.4):
Մեր սպառազինությունը Քրիստոսում
Հովիվ Բեյլիի նոր ընկերը կիսվեց իր հանդեպ դաժան վերաբերմունքի և կախվածության անձնական պատմությամբ: Թեև երիտասարդը հավատում էր Հիսուսին, սակայն վաղ տարիքում ենթարկվել էր սեռական բռնության՝ կախվածության մեջ ընկնելով պոռնոգրաֆիայից: Այժմ նա հայտնվել էր անելանելի իրավիճակում. խնդիրն ավելի մեծ էր, քան պայքարելու ուժը։ Եվ երիտասարդը հուսահատված օգնություն էր խնդրում հովվից։
Որպես Քրիստոսի հետևորդներ` մենք պատերազմ ենք մղում չարի անտեսանելի ուժերի դեմ (Բ Կորնթ. 10.3-6): Բայց մեզ զենքեր են տրված հոգևոր մարտի համար։ Սակայն դրանք մարմնավոր զենքեր չեն, «այլ զորավոր են Աստծով՝ բերդեր քանդելու» (հ. 4): «Բերդերը» լավ կառուցված և ապահով վայրեր են։ Աստծո կողմից տրված զենքերով ունակ ենք քանդել մեր ծածուկ մտքերի բերդերը՝ դրանք Քրիստոսին հնազանդեցնելով (հ. 5)։ Եփեսացիներին ուղղված նամակում ընդլայնվում է այն զենքերի ցանկը, որոնք օգնում են մեզ պաշտպանվել՝ ներառյալ Սուրբ Գիրքը, հավատքը, փրկությունը, աղոթքը և այլ հավատակիցների աջակցությունը: Երբ մենք դիմակայում ենք մեզնից ավելի մեծ և զորեղ ուժերի, այդ զինամթերքը յուրացնելը կարող է տարբերություն դնել կանգնելու կամ տապալվելու միջև (Եփես. 6.13-18):
Աստված նաև օգտագործում է խորհրդատուների և այլ մասնագետների՝ օգնելու նրանց, ովքեր պայքարում են անտեսանելի ուժերի դեմ, որոնք չափազանց մեծ են միայնակ պայքարելու համար: Քրիստոսի մեջ և Նրա միջոցով մենք չպետք է հանձնվենք մեր պայքարների մեջ, որովհետև ունենք Աստծո սպառազինությունը:
Աղոթք – Սիրելի Հիսու՛ս, Դու ավելի հզոր ես, քան ցանկացած ուժ՝ տեսանելի թե անտեսանելի: Թող Քո ներկայությունն ու զորությունն այսօր գործեն իմ մեջ: Ամեն։
Ո՞ւմ կարող եք դիմել ձեր անձնական պայքարներում աջակցության համար: Հագնե՛նք Աստծո կողմից մեզ տրված սպառազինությունը:
Աստվածաշունչը մեկ տարում | Հոբ 32-33 Գործք 14