.
2024թ., Հուլիսի 4

 

Հռոմեացիներին 8.12-21                                               Հինգշաբթի | Հուլիսի 4

«…որդեգրությա՛ն հոգին ստացաք, որով աղաղակում ենք. «Աբբա՛, Հա՛յր»» (Հռոմ. 8.15):

 

Կանչելով մեր երկնային Հորը

Այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Հարի Թրումենը հայտարարեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի մասին, մի քանի րոպե անց Միսսուրի նահանգի Գրանդվյու քաղաքի մի փոքրիկ ցուցափեղկով տանը հեռախոսազանգ հնչեց: Իննսուներկու տարեկան կինը ներողություն խնդրեց և պատասխանեց զանգին։ Նրա հյուրը լսեց, թե ինչպես է նա ասում. «Բարև: Այո, ես լավ եմ: Այո, ռադիոյով լսեցի։ Հիմա արի ինձ մոտ, եթե կարող ես։ Ցտեսություն»: Տարեց կինը վերադարձավ իր հյուրի մոտ: «Զանգահարողը որդիս՝ Հարին էր: Նա հրաշալի մարդ է... Ես գիտեի, որ կզանգահարի: Նա միշտ զանգահարում է ինձ, երբ ինչ-որ բան է պատահում»:

Անկախ նրանից, թե որքան հաջողակ ենք, անկախ նրանից, թե քանի տարեկան ենք, մենք ցանկանում ենք զանգահարել մեր ծնողներին, լսել նրանց քաջալերական խոսքերը. «Ապրե՛ս, գերազանց է»։ Մենք կարող ենք հսկայական հաջողություններ ունենալ, բայց մենք միշտ կմնանք նրանց որդին կամ դուստրը:

Ցավոք, ոչ բոլորն ունեն նման հարաբերություններ իրենց երկրային ծնողների հետ: Բայց Հիսուսի միջոցով մենք բոլորս կարող ենք Աստծուն ունենալ որպես մեր Հայր: Որպես Քրիստոսի հետևորդներ՝ մենք մտնում ենք Աստծո ընտանիք, քանի որ «որդեգրությա՛ն հոգին» ստացանք (Հռոմ. 8.15): Մենք այժմ «Աստծո ժառանգներ և Քրիստոսի ժառանգակիցներ» ենք (հ. 17): Մենք Աստծո հետ չենք խոսում որպես ստրուկներ, այլ այժմ ունենք ազատություն՝ օգտագործելու այն մտերմիկ անունը, որն օգտագործեց Հիսուսն իր հուսահատ կարիքի ժամին. «Աբբա՛, Հա՛յր» (հ. 15; տե՛ս նաև Մարկոս ​​14.36):

Նորություններ ունե՞ս։ Գուցե կարիքի մե՞ջ ես: Կանչի՛ր նրան, ով քո հավիտենական տունն է: Ամեն։

Ո՞ր իրավիճակն է այժմ ձեզ վախեցնում: Դուք կարող եք հանգստանալ Տիրոջ ապահով խնամքի ներքո, երբ ձեր վախերն աղոթքով բարձրաձայնեք սիրառատ Երկնային Հորը:

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |     Հոբ 28-29    Գործք 13.1-25