.
2024թ., Հուլիսի 3

 

Սաղմոս 119.9-20                                                          Չորեքշաբթի | Հուլիսի 3

«Քո կանոններով պիտի ուրախանամ և քո խոսքը չպիտի մոռանամ» (Սաղմ. 119.16):

 

Աստծո՝ կյանք փոխող պարգևը

   Ես քաջալերական խոսք ասացի մեր երիտասարդական խմբին, երբ ես և ամուսինս Աստվածաշունչ էինք նվիրում նրանց: «Աստված կօգտագործի այս անգին նվերները ձեր կյանքը փոխելու համար», - ասացի ես: Այդ երեկո մի քանի ուսանող որոշեցին միասին կարդալ Հովհաննեսի Ավետարանը: Մենք աստվածաշնչյան սերտողություններ էինք անցկացնում նաև մեր տանը՝ միաժամանակ ուսուցանելով Աստծո Խոսքը եկեղեցում՝ մեր շաբաթական հանդիպումներին: Ավելի քան տասը տարի անց ես հանդիպեցի մեր ուսանողներից մեկին: «Ես դեռ օգտագործում եմ ձեր նվիրած Աստվածաշունչը», - ասաց նա։ Փոփոխությունն ակնհայտ էր նրա հավատքով լի կյանքում:

Աստված Իր ժողովրդին իշխանություն է տալիս՝ անելու ավելին, քան պարզապես կարդալը, կրկնել և հիշել՝ որտեղ կարելի է գտնել աստվածաշնչյան համարներ: Նա մեզ հնարավորություն է տալիս մաքուր պահել մեր ճանապարհը՝ ապրելով Իր Խոսքի համեմատ (Սաղմ. 119.9): Աստված ցանկանում է, որ մենք փնտրենք Իրեն և հնազանդվենք, քանի որ Նա օգտագործում է Իր անփոփոխ ճշմարտությունը՝ մեզ մեղքից ազատելու և փոխելու համար (հ. 10-11): Մենք կարող ենք ամեն օր խնդրել Աստծուն, որ օգնի մեզ ճանաչել Իրեն և սովորեցնի Իր Խոսքը(հ. 12-13):

Երբ մենք գիտակցում ենք Աստծո ճշմարիտ ճանապարհով քայլելու անգին արժեքը, կարող ենք ուրախանալ Նրա «վկայությունների ճանապարհով, ինչպես ամեն տեսակ հարստությամբ» (հ. 14-15): Սաղմոսերգուի նման մենք կարող ենք երգել. «Քո կանոններով պիտի ուրախանամ և քո խոսքը չպիտի մոռանամ» (հ. 16): Հրավիրելով Սուրբ Հոգուն՝ զորացնելու մեզ՝ մենք կարող ենք վայելել աղոթքով անցկացրած յուրաքանչյուր պահը, սերտել Աստվածաշունչը՝ Աստծո պարգևը, որ ունակ է կյանքեր փոխել:

Աղոթք – Սիրո՛ղ Աստված, խնդրում եմ, օգնիր ինձ՝ քաջալերվել Աստվածաշնչի անգին խոսքերով, քանի որ դրանք զորացնում են՝ հնազանդվելու Քո իմաստությանը և իշխանությանն իմ կյանքում: Ամեն։

Ի՞նչ ռեսուրսներ եք ներդնում Աստվածաշնչի ուսումնասիրության համար: Ինչպե՞ս կարող է դրանից բխող ուրախությունը փոխել ձեր հայացքը՝ Աստծուն հնազանդվելու կոչի հանդեպ:

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում    |   Հոբ 25-27    Գործք 12