.
2024թ., Հուլիսի 2

 

Ղևտացիներին 23.33-43                                                  Երեքշաբթի | Հուլիսի 2

«Յոթ օր կուրախանաք ձեր Տեր Աստծու առաջ» (Ղևտ. 23.40):

 

Ստեղծիչ, ում կարող ենք վստահել

Մենք ճամբար ունեցանք աստղերի տակ, մեր և արևմտյան Աֆրիկայի անծայրածիր երկնքի միջև ոչինչ չկար: Չոր սեզոնին վրանի անհրաժեշտություն չկար, բայց խարույկը կարևոր էր. «Երբեք թույլ մի՛ տուր, որ կրակը մարի», - ասաց հայրիկը, փայտով խոթելով գերանները: Կրակը հեռու էր պահում վայրի կենդանիներին։ Աստծո արարածները, իհարկե, հրաշալի են, բայց երբեք չես ցանկանա, որ քո ճամբարում ընձառյուծ կամ օձ թափառի:

Հայրս միսիոներ էր Գանայի Վերին մարզում և ամեն ինչ ուսուցման պահի վերածելու հմտություն ուներ: Ճամբարը բացառություն չէր:

Աստված նույնպես օգտագործում էր վրանային ճամբարները՝ որպես Իր ժողովրդի համար ուսուցման վայրեր: Տարին մեկ անգամ՝ մի ամբողջ շաբաթ, իսրայելացիները պետք է վերցնեին «գեղեցիկ ծառերի պտուղներ, արմավենու ճյուղեր, տերևախիտ ծառերի ճյուղեր, ձորամիջի ուռենիների ճյուղեր» և վրաններ պատրաստեին (Ղևտ. 23.40)։ Նպատակը երկակի էր. Աստված նրանց ասաց. «Յոթ օր կբնակվեք վրանների մեջ. Իսրայելի բոլոր տեղաբնակները կբնակվեն տաղավարների մեջ, որպեսզի ձեր սերունդներն իմանան, որ Իսրայելի որդիներին Եգիպտոսի երկրից հանելիս տաղավարների մեջ բնակեցրի նրանց» (հ. 42-43): Բայց միջոցառումը պետք է նաև տոնական լիներ. «Յոթ օր կուրախանաք ձեր Տեր Աստծու առաջ» (հ. 40):

Թերևս ճամբարը ձեզ համար կարող է զվարճություն չլինել, բայց Աստված իսրայելացիների համար սահմանեց մեկշաբաթյա ճամբարային ճամփորդություն որպես միջոց՝ Իր բարությունը հիշեցնելու: Մենք հեշտությամբ մոռանում ենք մեր տոների իմաստը։ Մեր տոները կարող են լինել ուրախալի հիշեցում մեր սիրող Աստծո նկարագրի մասին: Աստված նաև զվարճության հեղինակն է:

Աղոթք – Հա՛յր, շնորհակալ եմ այն ​​հաճույքի համար, որ դրել ես Քո ստեղծագործության և տոների մեջ:

Ո՞րն է ձեր սիրելի տոնը և ինչու՞: Ինչպե՞ս է այն տոնելը ձեզ հիշեցնում Աստծո բարության մասին:

 

 

Աստվածաշունչը մեկ տարում       |       Հոբ 22-24    Գործք 11