Եփեսացիներին 4.11-16 Երկուշաբթի | Հուլիսի 1
«Այլ սիրո մեջ ճշմարիտ լինելով՝ ամեն բանով աճենք դեպի նա, որ գլուխն է, դեպի Քրիստոսը» (Եփես. 4.15):
Ծառայել՝ հաճեցնելով
Էնդրյու Քարդը եղել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի աշխատակազմի ղեկավարը։ Մի առիթով հարցազրույցներից մեկի ժամանակ նա պատմել է Սպիտակ Տանն ունեցած իր դերի մասին. «Յուրաքանչյուր աշխատակցի աշխատասենյակում փակցված է ցուցանակ՝ առաքելության մասին հայտարարությամբ. «Մենք ծառայում ենք նախագահին»: Բայց դա չի նշանակում, որ մենք ծառայում ենք նախագահին գոհացնելու կամ նրան հաճեցնելու համար: Ավելի շուտ, մենք նրան ասում ենք այն, ինչ նա պետք է իմանա իր աշխատանքը կատարելու համար»: Այդ աշխատանքն Ամերիկայի Միացյալ Նահանգները կառավարելն է:
Մարդկանց հետ մեր հարաբերություննում կամ մեր ստանձնած դերերում մենք հաճախ փորձում ենք մարդկանց հաճեցնել՝ փոխանակ հավատով միասնականության ձգտելու, ինչպես հաճախ խրախուսում էր Պողոս Առաքյալը: Եփեսացիներին ուղղված նամակում Պողոսը գրում է. «Եվ նա ոմանց տվեց առաքյալներ լինելու, ոմանց՝ մարգարեներ, ոմանց՝ ավետարանիչներ, ոմանց՝ հովիվներ ու վարդապետներ՝ կատարելագործելու սրբերին ծառայության գործում՝ Քրիստոսի մարմնի շինության համար, մինչև ամենքս հասնենք հավատի միության և Աստծու Որդու ճանաչողության՝ որպես հասուն և կատարյալ մարդ Քրիստոսին չափանիշ ունենալով» (Եփես. 4.11-13): Պողոսը մերժում է մարդկանց հաճեցնելու մեր հակումները՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է ամեն բանով աճել դեպի Քրիստոսը, որպեսզի ամբողջ մարմինը միասնական ու ներդաշնակ աճի սիրո մեջ (հ. 15-16):
Որպես Քրիստոսի հետևորդներ՝ մենք ծառայում ենք մարդկանց՝ կերտելու նրանց և միասին հասնելու Աստծո նպատակներին: Անկախ նրանից՝ մենք գոհացնում ենք ուրիշներին, թե ոչ, մենք պետք է գոհացնենք Աստծուն, քանի որ Նա գործում է մեր միջոցով՝ ստեղծելու միասնություն Իր եկեղեցում:
Աղոթք – Սիրելի՛ Աստված, ես ուզում եմ հաճեցնել Քեզ՝ սիրով ճշմարտությունն ասելով իմ եղբայրներին և քույրերին:
Ո՞ւմ եք ծառայում հաճեցնելու համար:
Աստվածաշունչը մեկ տարում | Հոբ 20-21 Գործք 10.24-48