.
2024թ., Հունիսի 30

Հովհաննես 21․ 15-22                                 Կիրակի   |   Հունիսի 30

…քեզ դրանից ի՞նչ. դու արի՛ իմ հետևից: Հով․ 21․ 22

 

Ի՞ՆՉ Է ԴԱ ՔԵԶ ՀԱՄԱՐ

 

«Ինչու՞ ես ունեմ ելակի համով կոնֆետ, իսկ նա՝ խաղողի»,- հարցրեց իմ վեցամյա զարմուհին։ Զարմուհիներիցս սովորել եմ, որ երեխաները հաճախ համեմատում են իրենց ունեցածն ուրիշների ունեցածի հետ։ Դա նշանակում է, որ ես՝ որպես սիրող մորաքույր, պետք է լավ մտածեմ, երբ նվերներ եմ ընտրում նրանց համար։

Ե՛ս էլ երբեմն համեմատում եմ այն, ինչ Աստված ինձ է տալիս, ուրիշներին տրվածի հետ։ «Ինչու՞ նրան այս, իսկ ինձ այն»,- հարցնում եմ ես Նրանից։ Նման մի հարց Սիմոն Պետրոսը տվեց Հիսուսին Գեննեսարեթի ծովի ափին։ Հիսուսն անմիջապես Պետրոսին ասաց, որ Նրան երեք անգամ ուրանալու համար ներում է, և որ նա կփառաբանի Աստծուն նահատակությամբ (հ․ 15-19)։ Բայց փոխարենը, որ համաձայնվեր Հիսուսի կոչին հետևել Նրան, Պետրոսը, նայելով Հովհաննեսին, հարցրեց. «Տե՛ր, իսկ սա՞» (հ․ 21):

Հիսուսը պատասխանեց. «Ի՞նչ քեզ» և ավելացրեց. «դու արի՛ իմ հետևից» (h. 22)։ Կարծում եմ, որ Հիսուսն էլ մեզ կասեր նույնը։ Եթե Նա մեզ ուղի է ցույց տվել այս կամ այն կյանքի ոլորտում, Նա ակնկալում է, որ մենք վստահենք Իրեն։ Մենք պետք է չհամեմատենք մեր ուղին ուրիշների ուղիների հետ, այլ պարզապես գնանք Նրան հետևելով։

Ավելի քան երեսուն տարի Պետրոս առաքյալը հետևեց Քրիստոսին և հոգ տարավ հավատացյալների մասին։ Նա անվախ ընդունեց իր մահը դաժան Ներոնի ժամանակ։ Եկե՛ք մենք էլ ամուր և անվերապահորեն հետևենք Տիրոջը՝ վստահելով Նրա սիրուն և առաջնորդությանը։

Աղոթք – Տե՛ր Հիսուս, օգնի՛ր վստահել Քեզ և գնալ Քո հետևից։ Ամեն։

 

Մենք հաճախ փորձվում ենք, մեր վիճակը համեմատելով ուրիշների հետ և Աստծուն հարցեր տալով, մինչդեռ մեր կոչումը Նրան հետևելն է։



Աստվածաշունչը մեկ տարում      |      Հոբ 17-19, Գործք Առաքելոց 10․ 1-23