Բ Օրենք 33․ 1-5, 12 Շաբաթ | Հունիսի 29
Տիրոջ սիրելին ապահով բնակվի նրա մոտ․․․ Բ Օր․ 33․ 12
ԱՍՏԾՈ ՍԻՐԵԼԻ ԶԱՎԱԿՆԵՐ
Երիտասարդ Էլլին մի օր որոշեց արտահայտել իր տխրությունը և տեղադրեց մի տախտակ տեղական զբոսայգում, որի վրա գրել էր. «Ես տխուր եմ։ Ոչ ոք ինձ չի սիրում։ Ես կորցրեցի միակ մարդուն, ով ինձ լսում էր։ Հիմա ես ամեն օր լացում եմ»։
Մի կին տեսավ այդ գրությունը։ Նա բերեց գունավոր կավիճներ և առաջարկեց այգու այցելուներին գրել ինչ-որ բան Էլլիի համար։ Մոտակա դպրոցի աշակերտները նույնպես միացան այս նախաձեռնությանը և թողեցին բազմաթիվ աջակցության խոսքեր։ «Մենք քեզ սիրում ենք»։ «Աստված քեզ սիրում է»։ «Քեզ սիրում են»: Դպրոցի տնօրենն ասաց. «Այսքան պարզ ձևով մենք կարող ենք օգնության ձեռք մեկնել և լցնել ինչ-որ մեկի հոգու դատարկությունը։ Այս աղջիկը խորհրդանշում է մեզ բոլորիս։ Մի պահ մենք բոլորս զգացել կամ կզգանք ցավ և մենակություն»։
Այս դեպքը հիշեցրեց ինձ այն հրաշալի օրհնությունը, որը Մովսեսը թողեց Բենիամինին իր մահից առաջ. «Տիրոջ սիրելին ապահով բնակվի նրա մոտ․․․» (հ․ 12): Մովսեսն Աստծո կողմից ուղարկվեց Իսրայելին։ Նա հաղթեց բազմաթիվ թշնամիների, փոխանցեց Աստծո օրենքը և կոչ արեց ժողովրդին պատվել Արարչին։ Հեռանալով՝ նա ցույց տվեց իսրայելացիներին, թե ինչպես է Աստված վերաբերվում նրանց։ «Սիրելի» բառը վերաբերում է նաև մեզ, քանի որ Հիսուս ասաց. «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդուն տվեց» (Հովհ. 3․16)։
Եթե մեր սրտով ընդունենք այն ճշմարտությունը, որ ամեն հավատացյալ Քրիստոսում «Տիրոջ սիրելին» է, մենք նույնպես կարող ենք օգնության ձեռք մեկնել ուրիշներին և սիրել նրանց այնպես, ինչպես դա արեցին Էլլիի նոր ընկերները։
Աղոթք – Սիրելի՛ Հիսուս, ես ցանկանում եմ վստահ լինել Քո սիրո մեջ և տարածել այդ սերը բոլոր նրանց, ովքեր ինձ շրջապատում են: Ամեն։
Սովորենք ապահով կերպով մնալ Աստծո սիրո մեջ և բաժնեկցել այն ուրիշների հետ։
Աստվածաշունչը մեկ տարում | Հոբ 14-16, Գործք Առաքելոց 9․ 22-43