.
2024թ., Հունիսի 28

Եսայի 41.17-21                                             Ուրբաթ   |   Հունիսի 28

Անապատը ջրավազանի պիտի վերածեմ և չոր երկիրը՝ ջրի աղբյուրների։ Ես 41․ 18

 

ԱՊԱԳԱՅԻ ՀՈՒՅՍԸ

 

2005 թվականին տեղի ունեցած «Կատրինա» անունով ավերիչ փոթորիկից հետո Նոր Օռլեանը սկսեց դանդաղ վերականգնվել: Ամենաշատը տուժածներից մեկը ստորին իններորդ շրջանն էր, որտեղ մի քանի տարի շարունակ բնակիչները զրկված էին կյանքի համար ամենաանհրաժեշտ պայմաններից: Բեռնել Քոտլոնը որոշեց փոխել իրավիճակը: 2014 թվականի նոյեմբերին նա բացեց առաջին մթերային խանութը, որը կառուցվել էր աղետից հետո: «Երբ ես գնեցի շենքը, բոլորը կարծում էին, որ ես խենթացել եմ, – հիշում է Քոտլոնը: – Բայց առաջին հաճախորդուհին, ով եկավ խանութ, արտասվեց: Նա արդեն հույս չուներ, որ այստեղ երբևէ կվերադառնա նորմալ կյանքը»: Նրա մայրը ասում էր. «Իմ որդին տեսավ այն, ինչ ես չէի տեսնում... Եվ ես ուրախ եմ, որ նա օգտագործեց այս հնարավորությունը»:

Աստված թույլ տվեց Եսայի մարգարեին տեսնել ապագան, որը չտեսնված կերպով գեղեցիկ էր տեղի ունեցած ավերածության ֆոնի վրա: Տեսնելով, թե ինչպես են «Թշվառներն ու կարիքավորները ջուր փնտրում, բայց ջուր չկա» (հ․ 17)՝ Աստված խոստացավ «անապատը ջրավազանի վերածել և չոր երկիրը՝ ջրի աղբյուրների» (հ. 18): Երբ Նրա ժողովուրդը նորից կզգա առատություն՝ սովի և ծարավի փոխարեն, նրանք կհասկանան, որ «որ Տիրոջ ձեռքն արեց այս բաները» (հ. 20):

Տերը նաև այսօր շարունակում է իր վերականգնողական աշխատանքը՝ ստեղծելով ապագա, որտեղ «ստեղծագործությունն ինքը ևս ապականության ծառայությունից կազատի» (Հռոմ. 8․21): Եթե մենք վստահում ենք Նրա բարությանը, Նա կօգնի մեզ տեսնել այն ապագան, որտեղ հույսը կդառնա իրականություն:

Աղոթք – Արարի՛չ Աստված, աղաչում եմ, թո՛ղ իմ կյանքը վկայի այն հույսի մասին, որը կա Քեզանում և որը Դու կիրագործես ապագայում: Ամեն։

 

Երբ ավիրածություններից հետո ականատեսը լինենք Աստծո արած վերականգնումերին, փորձենք այդ աշխատանքների մի մասը լինել։






Աստվածաշունչը մեկ տարում      |      Հոբ 11-13, Գործք Առաքելոց 9․ 1-21