.
2024թ., Հունիսի 27

Եբրայեցիներին 11․ 13-16                                       Հինգշաբթի   |   Հունիսի 27

Բայց այժմ ավելի լավ վայրի են տենչում, այսինքն՝ երկնավոր վայրի․․․։ Եբ․ 11․ 16


ԿՅԱՆՔԻ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆԸ

 

Ամեն տարի ավելի քան երկու հարյուր միլիոն մարդ տարբեր դավանանքներից ուխտագնացության է գնում: Դարեր շարունակ ուխտավորի նպատակն է հասնել սուրբ վայր և օրհնություն ստանալ: Սուրբ վայր կարող է լինել տաճար, վանք, սրբավայր կամ պարզապես մի վայր, որտեղ տեղի են ունեցել գերբնական երևույթներ:

Սակայն կելտական քրիստոնյաներն ուխտագնացությունն այլ կերպ էին ընկալում։ Նրանք ճանապարհ էին ընկնում առանց որոշակի նպատակի։ Պարզապես գնում էին անհայտ երկրներ կամ նավարկում օվկիանոսով։ Ուխտագնացությունը նրանց համար իրենց Աստծուն հանձնելն էր։ Օրհնությունը նրանց սպասում էր ոչ թե վերջնական նպատակակետում, այլ ամբողջ ուղևորության ընթացքում։

Կելտերը մեծ նշանակություն էին տալիս Եբրայեցիներին ուղղված թղթի 11-րդ գլխին։ Քանի որ կյանքը Քրիստոսում՝ աշխարհիկ կյանքից հրաժարվելն ու ճանապարհորդություն դեպի Աստծո քաղաքն է (հ․ 13-16), ուխտագնացությունը համարում էին այդ ճանապարհորդության արտացոլումը։ Հուսալով, որ Աստված իրենց կուղարկի անհրաժեշտ ամեն ինչ՝ դժվարին, անտարակույս ճանապարհին, ուխտավորները զարգացնում էին այնպիսի հավատ, ինչպիսին ունեին հնագույն հերոսները (Եբր. 11․1-12):

Ահա այն դասը, որը պետք է սովորեն նրանք, ովքեր վստահել են իրենց կյանքը Քրիստոսին՝ անկախ այն բանից, թե ուխտագնացության ճանապարհին են, թե ոչ: Ճանապարհին կլինեն բազմաթիվ մութ անտառներ, փակուղիներ և ծանր փորձություններ։ Այս ճանապարհով գնալիս, փորձենք չկորցնել այն օրհնությունները, որոնք Աստված պատրաստել է մեզ համար։

Աղոթք – Ամենակարո՛ղ Աստված, շնորհակալ եմ, որ ցույց տվեցիր ինձ, որ կյանքի փորձությունները հնարավորություն են՝ ուժեղացնելու իմ հավատքը Քո հանդեպ։Ամեն։

 

Եկե՛ք ընթանանք Աստծո ճանապարհներով, որպեսզի ստանանք Իր պարգևները՝ հիշելով, որ աշխարհը մեր իսկական տունը չէ։

 

 

 


Աստվածաշունչը մեկ տարում      |      Հոբ 8-10, Գործք Առաքելոց 8․ 26-40