.
2024թ., Հունիսի 26

Հռութ 2․ 11-12, 3․ 1-6               Չորեքշաբթի   |   Հունիսի 26

Ինձ պատմել են այն ամենը, ինչ քո մարդու մեռնելուց հետո դու արել ես սկեսուրիդ համար․․․։ Հռ 2․ 11

 

ԻՐԱՐԻՑ ՍՈՎՈՐԵԼՈՎ

 

Տարիներ առաջ, երբ Զումը դարձավ սովորական հաղորդակցման միջոց, ընկերուհիս ինձ տեսազանգով դիմեց՝ նախագծի մասին խոսելու համար։ Մինչ այդ մենք նամակագրությամբ էինք շփվում, և իմ նամակների բովանդակությունից նա հասկացավ, որ ես ինքս չեմ կարողանա գլուխ հանել Զում հարթակից։ «Գտի՛ր մի պատանու, ով կօգնի քեզ հասկանալ», – առաջարկեց նա։

Այս միջադեպն ինձ ցույց տվեց, թե որքան կարևոր է սերունդների միջև կապը։ Ինչը տեսնում ենք նաև Հռութի և Նոեմիի պատմության մեջ։ Հռութը՝ հոգատար և հավատարիմ հարս էր, ով որոշեց լքել իր հայրենիքը, որպեսզի Նոեմիին ուղեկցի Բեթլեհեմ (Հռութ 1․16-17)։ Երբ նրանք հասան, Հռութն ասաց Նոեմիին. «Գնամ արտերը․․․ հասկեր հավաքեմ» (Հռութ 2.2): Նա խնամեց իր ամուսնու մորը, և նա իր հերթին օգնեց նրան ամուսնանալ Բոոսի հետ։ Նոեմիի խորհրդի շնորհիվ Բոոսը գնեց իր մահացած ամուսնու հողը և վերցրեց Հռութին որպես իր կին (Հռութ 4․9-10):

Մեծերի իմաստուն խորհուրդներին հետևելը ճիշտ է, սակայն Հռութի և Նոեմիի պատմությունը նաև ցույց է տալիս, որ թե՛ մեծերը և թե՛ փոքրերը կարող են իրարից բան սովորել։ Եկե՛ք սերունդների միջև զարգացնենք լավ փոխհարաբերություններ, ինչը օրհնություններ կբերի բոլորին և կօգնի մեզ սովորել շատ նոր և օգտակար բաներ:

Աղոթք – Տե՛ր Աստված, շնորհակալ եմ այն իմաստության համար, որ տալիս ես թե՛ երիտասարդներին, թե՛ մեծերին։ Սովորեցրո՛ւ ինձ ամուր պահել սերունդների հետ փոխհարաբերություններս և գնահատել այն, ինչ նրանք կարող են կիսվել ինձ հետ: Ամեն։

 

Ի՞նչ ենք սովորում երիտասարդներից և ինչպե՞ս կարող ենք ավելի լավ փոխհարաբերություններ ստեղծել իրենց հետ։





Աստվածաշունչը մեկ տարում      |      Հոբ 5-7, Գործք Առաքելոց 8․ 1-25