.
2024թ., Հունիսի 24

Ելք 20․ 18-21                                                                  Երկուշաբթի   |   Հունիսի 24

Մի՛ վախեցեք, որովհետև Աստված եկել է, որ փորձի ձեզ, այնպես որ նրա երկյուղը ձեր առաջ լինի, որպեսզի չմեղանչեք։ Ելք 20․20

 

ԱՍՏԾՈ ՀԱՆԴԵՊ ԱԿՆԱԾԱՆՔ

 

«Ֆոբիա» տերմինը սահմանվում է որպես «իռացիոնալ վախ» որոշակի առարկաների կամ իրավիճակների նկատմամբ: Արախնոֆոբիան վախ է սարդերից (չնայած ոմանք կարող են պնդել, որ այս վախը հիմնավորված է): Գոյություն ունի նաև գլոբոֆոբիա և քսոկոլատոֆոբիան: Այս և մոտ չորս հարյուր այլ ֆոբիաներ իրական են և փաստագրված: Թվում է, թե մարդիկ կարող են վախենալ գրեթե ամեն ինչից:

Աստվածաշնչը պատմում է իսրայելացիների վախի մասին, երբ նրանք ստացան Տասը պատվիրանները. «Ամբողջ ժողովուրդը լսում էր որոտները, կայծակները և փողի ձայնը ու տեսնում լեռան ծխալը» (հ․ 18): Մովսեսը սկսեց հանգստացնել մարդկանց՝ ասելով հետաքրքիր խոսքեր. «Մի՛ վախեցեք, որովհետև Աստված եկել է, որ փորձի ձեզ, այնպես որ նրա երկյուղը ձեր առաջ լինի, որպեսզի չմեղանչեք»: Նա կարծես հակասում է ինքն իրեն՝ ասելով «Մի՛ վախեցեք... բայց ունեցեք վախ» (հ․ 20): Իրականում եբրայերեն «վախ» բառն ունի երկու իմաստ. ահավոր սարսափ ինչ-որ սարսափելի բանից և հարգալից երկյուղ Աստծո հանդեպ:

Դուք հավանաբար կժպտաք, երբ իմանաք, որ գլոբոֆոբիան վախ է փուչիկների պայթյունից, իսկ քոկոլատոֆոբիան՝ վախ շոկոլադից: Բայց իրականում ամեն ինչ բավականին լուրջ է, քանի որ մարդիկ կարող են վախենալ շատ բաներից։ Վախերը սարդերի պես թափանցում են մեր կյանք։ Եվ իսկապես շատ բան կա աշխարհում, որը վախ է ներշնչում: Երևակայական ֆոբիաների և իրական վախերի դեմ պայքարելիս հիշենք, որ մեր Տերն իմաստուն է և ուժեղ: Նա մխիթարություն և քաջություն է ուղարկում ցանկացած խավարի մեջ:

Աղոթք – Տեր Աստվա՛ծ, ես իսկապես շատ վախեր ունեմ: Հանգստացրո՛ւ իմ սիրտը: Օգնի՛ր իմ հոգուն գտնել խաղաղություն Քո սիրո մեջ: Ամեն։

 

Մենք կարող ենք շատ բաներից վախենալ, սակայն Աստծո սերն ընդունակ է օգնել մեզ հաղթահարել դրանք։




Աստվածաշունչը մեկ տարում      |      Հոբ 1-2, Գործք Առաքելոց 7․ 22-43