.
2024թ., Հունիսի 22

Ելք 26․ 30-27․ 8                                              Շաբաթ   |   Հունիսի 22

Վրանը կկանգնեցնես այն ձևով, որ ցույց տրվեց քեզ լեռան վրա։ Ելք 26․30

 

ՊԱՇՏԱՄՈՒՆՔԻ ՏՈՒՆ

 

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը ռմբակոծվեց, և վարչապետ Ուինսթոն Չերչիլը հայտարարեց խորհրդարանին, որ սենյակը պետք է վերականգնվի սկզբնական նախագծի համաձայն: Սրահը պետք է փոքր լինի, որպեսզի պատգամավորները լավ տեսնեն միմյանց: Այն պետք է լինի երկարաձիգ, այլ ոչ թե կիսաշրջանաձև, ինչը թույլ կտա պահպանել երկկուսակցական համակարգը, որի դեպքում ձախերը և աջերը կլինեն միմյանց դիմաց, և հակառակ կողմ անցնելու համար անհրաժեշտ կլինի լուրջ և մտածված որոշում: «Սկզբում մենք ձևավորում ենք շենքերը, իսկ հետո շենքերը ձևավորում են մեզ», - ամփոփեց Չերչիլը:

Կարծես Տերն էլ է այդպես մտածում։ Ելք գրքի յոթ գլուխները (գլ. 25-31) պարունակում են խորանի կառուցման հրահանգներ, ևս վեցը (գլ. 35-40) նկարագրում են շինարարության ընթացքը։ Աստված խնամքով էր վերաբերվում Իր հանդեպ երկրպագության ձևին: Երբ ժողովուրդը խորանի գավիթը մտավ, կուրացավ փայլփլուն ոսկուց ու բազմագույն շղարշից (Ելք 26․1, 31-37): Ողջակեզի զոհասեղանը (Ելք 27․1-8) և ջրի ավազանը (Ելք 30․17-21) հիշեցնում էին ներման արժեքի մասին: Խորանը պարունակում էր ճրագակալը (Ելք 25․31-40), հացի սեղանը (Ելք 25․23-30), խունկի զոհասեղանը (Ելք 30․1-6) և ուխտի տապանակը (Ելք 25․10): Յուրաքանչյուր առարկա ուներ խորը խորհրդանշական նշանակություն։

Այսօր Աստված մեզ չի տալիս պաշտամունքի արտաքին ասպեկտների մասին մանրամասն հրահանգներ, ինչպես որ արեց Իսրայելի ժամանակ, բայց մեր պաշտամունքը պակաս կարևոր չէ: Մենք ինքներս ենք Աստծո խորանը, որը նախատեսված է Նրա բնակության համար: Թող այն ամենը, ինչ մենք անում ենք, մեզ հիշեցնի Աստծո էության և Նրա գործերի մասին:

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, Դու արժանի ես լավագույն երկրպագության: Ամեն։

 

Մեր բարձրացրած երկրպագությունը սովորեցնում է մեզ Աստծո մեր հանդեպ ունեցած սիրո մասին։



Աստվածաշունչը մեկ տարում      |      Եսթեր 6-8, Գործք Առաքելոց 6