Ա Կորնթացիներին 1․ 26-31 Ուրբաթ | Հունիսի 21
«Ով պարծենում է, Տիրոջով թող պարծենա» Ա Կոր 1․31
ԳՈՐԾԱԾԻ՛Ր ԻՆՁ
Ջեյմս Մորիսին անվանում էին «բարի, բայց անկիրթ հավատացյալ»: Սակայն նրա միջոցով Աստված Օգաստուս Թոփլեդիին՝ «Բարեգութ վեմ» անմահ օրհներգի հեղինակին, առաջնորդեց դեպի փրկարար հավատքի: Թոփլեդին պատմում էր իր ապաշխարության մասին․ «Դա զարմանալի էր... Ես դարձի եկա մի փոքրիկ խումբ հավատացյալների մեջ, մի հյուղակում՝ լսելով մի մարդու քարոզը, ով հազիվ կարողանում էր արտասանել իր անունը: Իհարկե, դա Տիրոջ ձեռքի գործն էր։ Դա հրաշք էր»։
Իսկապես, Աստված հրաշքներ է գործում, և Նա հաճախ դա անում է անսպասելի վայրերում և նրանց միջոցով, ում մենք անվանում ենք «սովորական մարդիկ»: Պողոսն իր նամակում գրում է կորնթացիներին․ «Թեկուզ հենց ձեր կոչմա՛նը նայեք, եղբայրնե՛ր. ըստ մարդկային տեսանկյունի՝ ձեր մեջ չկան ո՛չ շատ իմաստուններ, ո՛չ շատ հզորներ և ո՛չ շատ ազնվականներ։» (հ․ 26): Չնայած կորնթացիներն ազդեցիկ մարդիկ չէին համարվում, Աստված Իր ողորմությամբ նրանց շատ պարգևներ էր շնորհել (Ա Կորնթ․ 1․7)։ Նա, ով գիտի, թե ինչպես խոնարհեցնել հպարտներին (հ․ 27-29), գործում էր նրանց մեջ և նրանց միջոցով։
Երբեմն մենք մեզ համարում ենք «սովորական մարդիկ», նույնիսկ մտածում ենք, որ ոչ մի բան չենք կարող անել Տիրոջ փառքի համար, սակայն պետք է հաշվի առնենք, եթե մենք Տիրոջ հետ եք և ցանկանում եք, որ Նա գործի մեր միջոցով, ապա դա բավական է Տիրոջը գործակից լինելու։
Աղոթք – Սիրելի Հիսո՛ւս, ների՛ր ինձ, որ երբեմն ավելի շատ կենտրոնանում եմ իմ կարողությունների վրա, քան ապավինում Քո զորությանը: Գործածի՛ր ինձ Քո փառքի համար, եթե նույնիսկ թվում է, թե անզոր եմ։ Ամեն։
Երբևէ մտածե՞լ ես, թե ինչպես կարող ես դադարել մտածել այն մասին, թե ով ես դու և ինչ կարողություններ ունես և կենտրոնանալ այն բանի վրա, թե ի՞նչ կարող է Աստված անել քո միջոցով։
Աստվածաշունչը մեկ տարում | Եսթեր 3-5, Գործք Առաքելոց 5․ 22-42